ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր մարզագույք՝ Աշնակի դպրոցին

Դեկտեմբերի 10, 2020
Սպորտային լուրեր

Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը մեկն է այն 16 հանրակրթական ուսումնական հաստատություններից, որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացրած մրցույթի արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույք: Ծրագիրն իրականացնում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ:

Գույքի պաշտոնական հանձնման արարողությանը ներկա են եղել Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը: Վերջիններս հույս են հայտնել, որ դպրոցի աշակերտներն այժմ ավելի մեծ ոգևորությամբ կմասնակցեն ֆիզկուլտուրայի դասերին և կգրանցեն մարզական հաջողություններ, քանի որ առողջ մարմին և առողջ միտք ունեցող սերունդը կենսունակ հասարակության հիմքն է։

Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտները, շնորհակալություն հայտնելով առողջ ապրելակերպի և ֆիզիկական կուլտուրայի զարգացմանն ուղղված նախաձեռնության համար, ընդգծել են, որ նոր մարզագույք ունենալն ուրախացնող ու պարտավորեցնող է:

«Սպորտային սերունդ» ծրագիրը միտված է խթանելու ֆիզիկական կրթությունը, առողջ ապրելակերպի մշակույթը, ակտիվացնելու համայնքային կյանքը: Ծրագրի շրջանակում նախատեսված են նաև պատանիների շրջանում սպորտային մշակույթի զարգացմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն