ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում»

Հունվարի 19, 2021
Մշակութային լուրեր

Նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի է ունեցել Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվել է արդի հայ նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսով:

Ցուցահանդեսում ընդգրկված էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի ազգային պատկերասրահի, Սերգեյ Փարաջանովի անվան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների,…

i-Portunus ճամփորդական դրամաշնորհ արվեստագետների համար

Հունվարի 19, 2021
Մշակութային լուրեր

Մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագրի՝ i-Portunus արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը։

i-Portunus-ի շրջանակում արվեստագետներին և մշակութային գործիչներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:

Ծրագրի ընթացիկ հայտերի թիրախային ոլորտներն են`

Հայտ 1

Երաժշտություն՝ կոմպոզիտորներ, երաժիշտներ, երգիչներ (նախընտրելի է ներկայացնել դասական երաժշտության, ջազի և ավանդական…

Մեկնարկել են տնօրենի հավաստագրման քննությունները

Հունվարի 19, 2021
Լուրեր կազմակերպություններից

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հունվարի 15-ից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ձեռքբերման քննությունները: Դրանք տեղի կունենան մինչև մարտի 16-ը ներառյալ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին մասնակցելու համար դիմել է 505 հավակնորդ,…

Ժառանգության պահպանություն. ստեղծվել են հայկական ավանդական խաղերի և ուտելի բույսերի շտեմարաններ

Հունվարի 19, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Վանաձորի «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Եկեք խաղանք հայերեն» ծրագրի շրջանակում ստեղծվել են «Հայկական ավանդական խաղերի» և «Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» խորագրերով էլեկտրոնային շտեմարաններ, ինչպես նաև հայկական ուտեստների վերաբերյալ 10 վարպետաց տեսադասեր:

Տեղեկատվական շտեմարանների և հայկական ավանդական կերակրատեսակների վարպետաց տեսադասերի նկարահանումների նպատակը ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի…

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամ. ուղեղային նոր կենտրոն

Հունվարի 19, 2021
Պաշտոնական

Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո:

2021 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձեվով (էքստեռն) ավարտական քննությունների անցկացման մանրամասների վերաբերյալ

Հունվարի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 15-ի N 27-Ա/2 հրամանի համաձայն՝ 2021 թվականի առաջին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննություններն անցկացվելու են Երևանի թիվ 198 ավագ դպրոցում 2021 թվականի փետրվարի 15-ից մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ներքոնշյալ ժամանակացույցի:

Երևանի թ. 198…

Առաքման նոր սակագներ գրահրատարակչության ոլորտում. ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել քննարկում

Հունվարի 19, 2021
Մշակութային լուրեր

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն ընդունել է գրահրատարակչությունների տնօրեններին և «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու հրատարակչության ոլորտում «Հայփոստ»-ի սահմանած սակագնային փաթեթները:

Նարինե Խաչատուրյանը կողմերին շնորհակալություն է հայտնել քննարկմանը մասնակցելու համար և նշել. «Մեր հանդիպման նպատակը հատավաճառ գրականության առաքմանն առնչվող խնդիրներն են և քննարկման արդյունքում դրանց…

Սահմանվել է ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը (ՄՈԳ)

Հունվարի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բուհերի ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը և բակալավրի (այդ թվում՝ ինտեգրացված ծրագրով) ու մագիստրոսի կրթական աստիճաններով ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը հաստատելու մասին:

Ըստ այդմ՝ պետության կողմից ուսանողական նպաստի…

«Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման ցուցադրությունը՝ «Կինոպարկում»

Հունվարի 19, 2021
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միտոյան Պրոդաքշնի» կողմից 2020 թվականին էկրանավորվել է Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը:

Կինոնկարի երևանյան առաջին ցուցադրությունը հունվարի 28-ին՝ ժամը 19։30-ին, կկայանա «Կինոպարկում»: Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին:

Ներկայացման բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի: Էկրանավորման ռեժիսոր՝ Արշալույս Հարությունյան: Օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան: Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան: Զգեստների նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան: Կոմպոզիտոր՝…

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

Հունվարի 18, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։ Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել է դրանք հնարավորինս արդյունավետ անցկացնելու կարևորությունը, քանի որ Օլիմպիական խաղերին շատ…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: