Մեկնարկել է «Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագրի՝ i-Portunus արվեստագետների ճամփորդական դրամաշնորհի մասնակցության հայտերի ընդունումը։
i-Portunus-ի շրջանակում արվեստագետներին և մշակութային գործիչներին տրամադրվում է ֆինանսական աջակցություն՝ հոգալու «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներում միջազգային նախագծեր իրականացնելու համար անհրաժեշտ ճամփորդության և կեցության կամ վիրտուալ մասնակցության ծախսերը:
Ծրագրի ընթացիկ հայտերի թիրախային ոլորտներն են`
Հայտ 1
Երաժշտություն՝ կոմպոզիտորներ, երաժիշտներ, երգիչներ (նախընտրելի է ներկայացնել դասական երաժշտության, ջազի և ավանդական երաժշտության ժանրերը):
Գրական թարգմանություն՝ գեղարվեստական գրականության թարգմանիչներ:
Հայտ 2
Ճարտարապետություն` ոլորտի մասնագետներ։
Ճամփորդության պայմաններն են`
Հայտ 1` 2021 թ․ հունիսի 1-ից նոյեմբերի 30,
Հայտ 2` 2021 թ․ հունիսի 16-ից նոյեմբերի 30,
Խումբ 1. Դանիա, Ֆինլանդիա, Իսլանդիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա – 80 EUR / օր,
Խումբ 2. Ավստրիա, Բելգիա, Կիպրոս, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Իտալիա, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Իսպանիա – 70 EUR / օր,
Խումբ 3. Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Վրաստան, Հունգարիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Լեհաստան, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Թունիս, Ուկրաինա – 60 EUR / օր,
Բազմակի ուղղություններով ճամփորդություն – 70 EUR / օր:
Ճամփորդությունը կֆինանսավորվի ստեղծագործական հստակ նպատակով՝ միջազգային համագործակցություն, ստեղծագործական արտադրության մասնակցություն, մասնագիտական զարգացում, այլ երկրում աշխատանքների ներկայացում, տեղի համայնքների հետ նախագծերի մշակում և այլն։ Ճամփորդության նպատակը պետք է լինի միայն մեկ ստեղծագործական նախագծի իրականացումը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը`
Հայտ 1` 2021 թ․ փետրվարի 28,
Հայտ 2` 2021 թ․ մարտի 14:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մասնակից երկրներն են` Ալբանիա, Հայաստան, Ավստրիա, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Վրաստան, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսլանդիա, Իռլանդիա, Իտալիա, Կոսովո, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Մոլդովա, Մոնտենեգրո, Նիդեռլանդներ, Հյուսիսային Մակեդոնիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Թունիս, Ուկրաինա և Միացյալ Թագավորություն:
Մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում. https://bit.ly/3oXAprR
Հայտ 1` Երաժշտություն և Թարգմանություն https://bit.ly/39IekHi
Հայտ 2` Ճարտարապետություն https://bit.ly/38WFICb
«Ստեղծագործ Եվրոպա» մշակույթի աջակցության ծրագիրը Հայաստանում իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կառավարության համագործակցությամբ։
Facebook գրառում.
https://www.facebook.com/CreativeEuropeArmenia/posts/2463695177271037
https://www.facebook.com/CreativeEuropeArmenia/posts/2485708755069679
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելիներս, ուզում եմ այսօր քննարկման դնել մի կարևոր հարց, որը շատերիս աշխատանքային առօրյայի մասն է: Իրական դասապրոցեսում որքանո՞վ է հնարավոր անհատական մոտեցում ցուցաբերել ԿԱՊԿՈՒ սովորողին: Դասի ընթացքում ուսուցիչը միաժամանակ աշխատում…
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց