ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շարունակում է մարզային շրջայցերը՝ հանրապետության մարզական ենթակառուցվածքների ներկայիս պայմաններին և խնդիրներին, ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու, զարգացման ուղիներ նախանշելու նպատակով:
Մայիսի 14-15-ը Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով եղել է Լոռու մարզում, որտեղ մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է մեկ տասնյակից ավելի մարզադպրոցներ և սպորտային այլ կառույցներ: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ հատկապես մարզկենտրոն Վանաձորում ենթակառուցվածքների վիճակը սպասվածից լավ է, կան զարգացման հեռանկարներ. «Ցավոք, ներկայում հանրապետության մարզադպրոցների ընդհանուր վիճակը գոհացուցիչ չէ, սակայն Վանաձորում սպասվածից լավ պատկերի ականատես եղա: Այդուհանդերձ, խնդիրները քիչ չեն, և մեզ անհրաժեշտ է նոր մեկնարկ: Մարզիչներից և մարզիկներից բարձր արդյունքներ ակնկալելու և պահանջելու համար նախ պետք է ստեղծել մարզումային լավագույն պայմանները: Հասկանալով խնդիրները՝ հնարավոր կլինի կազմել զարգացման ճանապարհային քարտեզ և քայլ առ քայլ առաջ ընթանալ»:
Կարեն Գիլոյանն առաջնահերթ կարևորել է շենքային պայմանների բարելավումը, միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ 2022 թվականին նախատեսված է գույքային մեծ ծրագիր, որի միջոցով կլուծվի խնդիրների մի մասը: ԿԳՄՍ փոխնախարարի շրջայցի արդյունքներն ամփոփվել են Լոռու մարզպետարանում՝ մարզադպրոցների և ոլորտի պատասխանատուների հետ քննարկմամբ՝ առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման արդյունավետ տարբերակներ նախանշելու նպատակով: Մարզպետ Արամ Խաչատրյանն ընդգծել է՝ պատրաստ են արդյունավետ համագործակցության՝ ի նպաստ հայկական սպորտի զարգացման. «Պետք է ջանք չխնայենք եղած պայմանները բարելավելու համար: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք լուրջ արդյունքներ:
Աշխատանքային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին և նշել, որ չնայած դժվարություններին՝ սպորտի զարգացմանն ուղղված աշխատանքները կանգ չեն առել. ձեռնարկվում են անհրաժեշտ քայլերը հետպատերազմական իրավիճակով և կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրները լուծելու համար: Բացի դրանից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահեցրել է, որ նախարարությունը ձեռնամուխ կլինի շրջայցի ընթացքում բարձրաձայնված հարցերի և արձանագրած խնդիրների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց