ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկել է «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» հոբելյանական միջոցառումների շարքը

Օգոստոսի 18, 2021
Մշակութային լուրեր

Այս տարի հայ ժողովրդական մշակույթի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նվիրյալի` Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 95-ամյակն է։ Հոբելյանական տարվա շրջանակում «Հովհաննես Շարամբեյան-95. մեր Վանիկը» միջոցառումների շարքը մեկնարկել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղում օգոստոսի 17-ին:

Առաջին միջոցառումը կրում է «Հացին երգը» խորագիրը, քանի որ Դանիել Վարուժանի…

100 մլն դրամ՝ Տավուշի մարզի Կիրանցի հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման համար

Օգոստոսի 18, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում է կայացվել 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 100 մլն դրամ։ Գումարը կտրամադրվի Տավուշի մարզի Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար:

Համաձայն նախագծի հիմնավորման՝ դպրոցն ի սկզբանե ընտրվել էր «Փոքրաքանակ…

ՆԱԽԱԳԻԾ. Բարձր նվաճում ունեցող մարզիկների անվանական թոշակներն ու պատվովճարները կավելանան

Օգոստոսի 18, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագծերի փաթեթ, որով առաջարկում է ավելացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին և նրանց մարզիչներին տրվող միանվագ գումարի, անվանական թոշակների և պատվովճարների չափերը։

Կրկնապատկված անվանական թոշակ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարզիկներին տրամադրվող…

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

Օգոստոսի 18, 2021
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2021-2022 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները։

Սահմանվել է, որ վերոնշյալ դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան: Նույնը վերաբերում է նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդներին:

Համաձայն օրինակելի պլանների՝ ուսումնական տարվա տևողությունը…

Ավագ դպրոցի աշակերտները ԿԳՄՍՆ-ում ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները

Օգոստոսի 18, 2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում «Ռեստարտ» համայնքային զարգացման ծրագրի մասնակից երիտասարդները քննարկել են կրթական բարեփոխումների, հանրակրթության համակարգում մասնագիտական կողմնորոշման բաղադրիչին առնչվող հարցեր: Մասիսցի երիտասարդներին ընդունել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Կրթական համակարգի բարեփոխումների փուլում ամենակարևորը դուք եք, և մեր նպատակն է հնարավորինս լավ պայմաններ ստեղծել՝ զարգացնելու ձեր կարողությունները,…

Հայաստանյան թատերախումբը կմասնակցի «Բելայա Վեժա» XXV միջազգային փառատոնին

Օգոստոսի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հայաստանյան թատերախումբը կմասնակցի սեպտեմբերին Բրեստում (Բելառուս) կայանալիք «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հայաստանյան թատերախմբի մասնակցության ծրագիրը: «Բելայա Վեժա» XXV միջազգային թատերական փառատոնին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Էլժբետա…

Այսօր Օշականի ճակատամարտի 194-ամյակն է

Օգոստոսի 17, 2021
Օրվա խորհուրդ

Օշականի ճակատամարտի հուշակոթողի տարածքում տեղի է ունեցել Օշականի ճակատամարտի 194-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ զոհված զինվորների և կամավորների:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ՌԴ գործերով ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը, Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանը, զինվորականներ, պաշտոնատար այլ անձինք:

Թ. Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը՝ նվիրված Ժիրայր Ալթունյանի հիշատակին

Օգոստոսի 17, 2021
Մշակութային լուրեր

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը:

«Օգոստոսի 22-ի համերգը նվիրված է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյանի վառ հիշատակին, ով 2004-2020 թթ. հանդիսացել է անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու իր ողջ կյանքը…

«Դպրոցների տնօրեններն ու փոխտնօրենները լուրջ անելիք ունեն նոր չափորոշիչը կյանքի կոչելու գործում». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյան

Օգոստոսի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկմանն ընդառաջ` Դիլիջանի «Այբ» կենտրոնական դպրոցում անցկացվել է մարզի 82 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների վերապատրաստման եռօրյա դասընթաց:

Վերապատրաստման մասնակիցներին տեսակապի միջոցով ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Նոր չափորոշիչների արդյունավետ ներդրման գործընթացում չափազանց կարևոր է…

Մեկնարկել է «Ուսանողական ամառ» մարզամշակութային փառատոնը

Օգոստոսի 17, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկել է «Ուսանողական ամառ-2021»-ը, որն անցկացվում է բուհի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ։

Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և բուհի այլ պատասխանատուներ։ Ողջունելով ուսանողական խաղերի մասնակից ճամբարականներին՝ բուհի ռեկտորն ասել է. «Չափազանց կարևորում եմ նման միջոցառումների անցկացումը։ Հասկանում եմ ձեր…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: