ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփվել է «Կենտրոնացված հեռավար ուսուցում» ծրագիրը. ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը

Հունիսի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «E-school Armenia» նախագծի «Կենտրոնացված հեռավար ուսուցում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը:

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից իրականացվող ծրագրի շնորհիվ անցնող ուսումնական տարվա ընթացքում ապահովվել է ավելի քան 5500 աշակերտների կրթության շարունակականությունը, որոնք այս կամ այն պատճառով չէին կարողանում հաճախել…

Կայացել է լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը. հայտնի են հաղթողները

Հունիսի 21, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի «Գրանդ սպորտ» մարզահամալիրում օրերս կայացել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց 2022 թվականի առաջնությունը, որին մասնակցել են տղամարդկանց 6 և կանանց 9 թիմեր Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնության մասնակից թիմերը պայքարը սկսել են իրենց ենթախմբերում, որից հետո լավագույն 4 թիմերը…

Հոբելյանական երեկո՝ նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 85-ամյակին

Հունիսի 21, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը նշում է հիմնադրման 85-ամյակը։ Հոբելյանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 21-ին՝ Ժամը 19:00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հոբելյանական համերգ:

Միջոցառմանը հանդես կգան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տոնական երեկոյին կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններից, այդ թվում՝ Կոմիտասի, Վերդիի,…

Մեկնարկել է առաջին դասարանցիների ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում հայտագրման գործընթացը

Հունիսի 21, 2022
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Հունիսի 21-ին՝ ժամը 09։00-ից, մեկնարկել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարան գնացող այն երեխաների ընդունելության հայտագրման գործընթացը, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի:

Հիշեցնենք, որ հայտագրումն իրականացվում է և՛ հայերեն, և՛ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։

Հայերեն ուսուցմամբ դասարանների համար…

Աշոտ Բալյանի անվան դասասենյակի բացման արարողություն

Հունիսի 21, 2022
Դպրոցական անցուդարձ

2022թ. հունիսի 11-ը Արմավիրի մարզի Մեծամոր կենտրոնացված համայնքի Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցի համար խորհրդանշանական օր էր: Դպրոցի շուրջ 185-ամյա պատմություն ունեցող գիրքը ավելացավ ևս մեկ էջով: Դպրոցի դասասենյակներից մեկը՝ այն մեկը, որտեղ անցել է դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Աշոտ Բալյանի ամբողջ աշխատանքային գործունեությունը՝ 45 տարուց ավել, այսուհետ կրելու է նրա անունը:

«Իմ սիմֆոնիկը» ծրագիրը կնպաստի երիտասարդության շրջանում դասական երաժշտության տարածմանը

Հունիսի 21, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին, Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2000 ուսանողների ներգրավմամբ իրականացնում է «Իմ սիմֆոնիկը» երիտասարդական կրթամշակութային ծրագիրը։

Այս փուլում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սոցիոլոգիական մեթոդաբանությամբ և գործիքակազմով հարցում իրականացնելու համար, որի արդյունքում ստացված տվյալները կբացահայտեն երիտասարդների կարծիքը դասական երաժշտության ու համերգների…

Հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի հավաստագրման համար վերապատրաստող կազմակերպությունների ցանկը

Հունիսի 21, 2022
Լուրեր կազմակերպություններից


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստումներ իրականացնելու նպատակով երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները՝
 

  1. «Արմավիրի Ռ.Եղոյանի անվ. թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  2. «Տաթև գիտակրթական համալիր» ՍՊԸ
  3. «Գյումրու թիվ 1 ավագ դպրոց» ՊՈԱԿ
  4. «Վարդանանք կրթահամալիր» ՍՊԸ
  5. «Նոր ժամանակի կրթություն» ՀԿ
  6. «Էդիթ…

«Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ ՀՊԹ-ի կամարաշարին

Հունիսի 20, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, թանգարանի հուշարձան կառույցի դիմահայաց կամարաշարին կկազմակերպի «Հյուսածո մասունքներ. տարազ և գորգ» խորագրով լուսաձայնային ցուցադրություն՝ թանգարանի լավագույն հավաքածուների ընտրանու հիմքով:

Միջոցառումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 21:00-22:00-ին:

Այս կարևորագույն և ինքնատիպ ցուցադրությունը, որը կուղեկցվի ավանդական երաժշտության մոտիվներով, կնպաստի ավանդական մշակույթի արդիականացմանն ու հանրահռչակմանը:

Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարին

Հունիսի 20, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա է գտնվել Հենրիկ Հակոբյանի անվան ջրագնդակի ամենամյա հուշամրցաշարի եզրափակիչ հանդիպումներին: Հուշամրցաշարին 10 թիմ է մասնակցել:

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հուշամրցաշարի հաղթող է ճանաչվել ORWP Գլենդել թիմը, որն, ի դեպ, Հայաստան էր ժամանել հենց այս հուշամրցաշարին մասնակցելու նպատակով:…

Թողարկվել է Մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված նամականիշ

Հունիսի 20, 2022
Լուրեր կազմակերպություններից

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել համալսարանի հիմնադրման 100-ամյակի առիթով թողարկված դրոշմանիշի մարման արարողությունը, որին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է. «Մանկավարժական համալսարանն ուսուցիչների պատրաստման տեսանկյունից մեր հիմնական դարբնոցն է՝ 100-ամյա իր պատմությամբ…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: