ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ԱԺ լիագումար նիստում քննարկվել են արտադպրոցական կրթության ոլորտում նախատեսվող բարեփոխումները

Փետրվարի 9, 2023
Պաշտոնական

«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն այսօր Ազգային Ժողովի լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ներկայացնելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտը տարիներ շարունակ բարձիթողի վիճակում է եղել, ուստի անելիքները շատ են. «Առաջարկվող…

Հաստատվել է դասագրքերի գնահատման սանդղակը

Փետրվարի 9, 2023

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը որոշելու՝ փորձաքննություն իրականացնելու համար մշակվել է դասագրքերի գնահատման սանդղակ:

Սանդղակը ներկայացվում է կից:

ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում

Փետրվարի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետ համատեղ նախաձեռնում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում:

Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հոլիդեյ Ինն Երևան հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2) ։

Քննարկման աշխատանքային լեզուն…

Նախագիծ. հանրային քննարկման է դրվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը

Փետրվարի 9, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:

2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որով սահմանվել են կրթության ոլորտում պետական…

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2023»-ի հայտերի ընդունումը

Փետրվարի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթը:

Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հնարավորություն կունենան հեռավար կարգով ղեկավարել Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբեր/լաբորատորիաներ՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու համար: Լաբորատորիայի ղեկավարի համար ազգային և տարիքային սահմանափակում չկա, ծրագիրը բաց է բոլոր բնագավառների գիտնականների համար, որոնք…

Ընդունվում են հայտեր՝ դասագրքերի համապատասխանությունը գնահատող հանձնաժողովում ընդգրկվելու նպատակով

Փետրվարի 9, 2023
Լուրեր կազմակերպություններից

«Հանրակրթության պետական չափորոշչի» պահանջներին 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների ստեղծվող դասագրքերի համապատասխանությունը գնահատելու նպատակով ձևավորվող առարկայական հանձնաժողովներում ընդգրկվելու համար հայտարարվում է հայտերի լրացուցիչ ընդունում:

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են 2023 թվականի փետրվարի 9- 23-ը ներառյալ: Մեկ անձի կողմից հայտը լրացվում է մեկ անգամ՝ ընտրելով մեկ դասագիրք կամ…

ԿԳՄՍ նախարարի տեղակալները Պարարվեստի պետական քոլեջի պատասխանատուների հետ քննարկել են մի շարք հարցեր

Փետրվարի 8, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային այցով եղել են Երևանի պարարվեստի պետական քոլեջում:

Քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանի, ընդհանուր կազմակերպչական և մասնագիտական հարցերով տնօրենի տեղակալ Հասմիկ Մարկոսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալները շրջայց են կատարել քոլեջում, ծանոթացել ինչպես շենքային պայմանների և ենթակառուցվածքների խնդիրներին, այնպես…

Հայ 4 վազորդ Բելգրադում կմասնակցի միջազգային մրցաշարի

Փետրվարի 8, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի աթլետիկայի հավաքականը փետրվարի 11-ին պետք է մասնակցեր Ստամբուլում նախատեսված Բալկանյան երկրների առաջնությանը, սակայն Թուրքիայում մարզական բոլոր միջոցառումները չեղարկվել են՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով:

Փոխարենը Սերբիայի աթլետիկայի ֆեդերացիան Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Բելգրադի միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 15-ին:

Սերբիայի մայրաքաղաքում կայանալիք մրցաշարում աթլետիկական ոչ բոլոր ձևերն…

Խաղաղության գույնը

Փետրվարի 8, 2023
Դպրոցական անցուդարձ

Արևաշող անամպ երկինք,
Հովն է խաղում սարերում,
Փոքրիկները կապույտ գույնով
Խաղաղություն են նկարում:
Բնաբանին ներդաշնակ հնչում է հարցը.

- Ի՞նչ է խաղաղությունը;

- Խաղաղությունը հարստություն է,- չուշացավ պատասխանը:

-Խաղաղությունը ազատություն է,- միաբերան հնչեցրեց խումբը:

Շուրջ 10 տարի է Խաղաղության խմբակը վարում է դասվար Արևիկ Հայրապետյանը:

Սերունդներն,…

Տրվում է պետական աջակցություն՝ զարգացնելու մարզաբնակ երիտասարդների մեդիագրագիտությունը

Փետրվարի 8, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացում՝ ուղղված մեդիագրագիտությանը, թվային գրագիտությանը և կիբեռգրագիտությանը» դրամաշնորհի հատկացման մրցույթ:

Մրցույթի նպատակն է զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները մեդիագրագիտության, թվային գրագիտության և կիբեռգրագիտության ոլորտներում: Մրցույթի շրջանակում նախատեսվում է հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ տրամադրել դրամական հատկացում. ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան