ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. հանրային քննարկման է դրվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրի միջոցառումների պլանը

Փետրվարի 9, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի նախագիծը:

2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որով սահմանվել են կրթության ոլորտում պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները՝ ներկայացնելով դրանց կապը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ:

Դրանք կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքից բխող գործողությունների ծրագիր, որում մեկտեղվել են կրթության առանձին ոլորտների համար նախատեսվող գործողությունները՝ իրենց արդյունքային ցուցանիշներով ու վերջնական թիրախներով։

Նախագծով մինչև 2030 թվականը կրթության բոլոր մակարդակների համար նախատեսվող գործողություններն իրականացվելու են փոխկապակցված՝ հետևյալ երեք ռազմավարական ուղղություններով.

  • համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում. կյանքի բոլոր փուլերում յուրաքանչյուր քաղաքացու համար հասանելի կդարձնի իր զարգացման և անձնային առանձնահատկություններից բխող որակյալ ու արդյունավետ կրթական ծառայությունները՝ ՀՀ ողջ տարածքում,
  • կրթության արդյունավետության բարձրացում. այն կապահովի ռեսուրսի (ներառյալ մարդկային) օպտիմալ տեղաբաշխում, համակարգի գործընթացային, ծախսային և կառավարման արդյունավետության բարձրացում՝ հիմնված կրթական համակարգի սոցիալական արդարության ապահովման սկզբունքի վրա,
  • կրթական ծառայությունների միջազգայնացում, որը խարսխված է լինելու միջազգային կրթական տիրույթում ՀՀ կրթական համակարգի բովանդակային ինտեգրման և արտահանման վրա՝ նպաստելով ներքին կրթական ռեսուրսների առաջնահերթ զարգացմանը՝ փոխակերպելով Հայաստանի դերը գլոբալ կրթական համակարգում։

Ըստ ոլորտների սահմանվել են հետևյալ նպատակները՝

Նախադպրոցական կրթություն

  • Նախադպրոցական կրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում ու հզորացում:
  • Նախադպրոցական կրթության կառավարման և ֆինանսավորման ծախսարդյունավետության ապահովում՝ այդ թվում մասնավոր ոլորտի ծառայությունների զարգացման միջոցով:
  • 0-5 տարեկան երեխաների բոլոր խմբերի համար նախադպրոցական ծառայությունների ծածկույթի ամբողջական ապահովում գյուղական և քաղաքային համայնքներում:

Հանրակրթություն

  • Հանրակրթության ոլորտում բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացում և հզորացում, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացում:
  • Հանրակրթական ծրագրերի բազմազանության և հասանելիության ապահովում՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման և տրամադրման միջոցով:
  • Հանրակրթական ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական սովորելու միջավայրի և ռեսուրսների ապահովում:
  • Հանրակրթական հաստատությունների ծախսարդյունավետ կառավարման և ֆինանսավորման մոդելների ներդնում:

Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն

  • Նախնական և միջին մասնագիտական կրթության բովանդակության և մասնագիտական ներուժի արդիականացում ու հզորացում՝ աշխատաշուկայի և ժամանակից մասնագիտական պահանջներին համահունչ:
  • Նախնական և միջին մասնագիտական կրթության ընդլայնում և մատչելի, ներառական, անվտանգ միջավայրի զարգացում ու հասանելիության ապահովում բնակչության բոլոր խմբերի համար:

Ոչ ֆորմալ կրթություն

Ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմների ներդնում, մեծահասակների և երիտասարդների հարատև ուսումնառության և մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջավայրի ու պայմանների ապահովում:

Բարձրագույն կրթություն

  • Բարձրագույն կրթության ոլորտում համընդհանուր հասանելի և մատչելի սովորողակենտրոն հանրակրթական միջավայրի ստեղծում:
  • Բարձրագույն կրթության արդյունավետության բարձրացում:
  • Բարձրագույն կրթության միջազգայնացում:

Սփյուռք

Նպաստել հայոց լեզվի տարածմանը, գիտական արտադրանքի ներկայացմանը և հայկական մշակույթի հանրահռչակմանը օտար երկրներում. Սփյուռքի ներուժի օգտագործմամբ՝ օտար պետությունների և Հայաստանի գիտական շրջանակների միջև կապերի ամրապնդման արդյունավետ մեխանիզմների ներդրում:

Նշենք, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որպես օրենսդրական պահանջ, ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի գործողությունների ծրագիրը։ Նախագծի ընդունումը, որպես կրթության բոլոր մակարդակների զարգացման ռազմավարական նպատակներն ու բարեփոխումների ուղղությունները ներկայացնող փաստաթուղթ, ամրագրված է նաև մի շարք միջազգային համագործակցության փաստաթղթերում:

Նախագիծը մշակել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ԵՄ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակների աջակցությամբ։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 23-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: