ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող

Նոյեմբերի 17, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Մեքսիկայում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երկամարտի 188 կգ արդյունքով (81+107 կգ) դարձել է ոսկե մեդալակիր։

Հայ մարզուհին 107 կգ արդյունքով փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում։

Հիշեցնենք՝ աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 7 ներկայացուցիչ:

Ավագ…

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

Նոյեմբերի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2023թ. նոյեմբերի 17-ից նոյեմբերի 30-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:

Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի…

«Կարևոր է արժևորել մեր ունեցածը և դրանից ուժ ստանալ». նախարարը մասնակցել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսին

Նոյեմբերի 17, 2023
Մշակութային լուրեր

Գաֆէսճեան թանգարանում կայացել է գեղարվեստական և վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան և գրող Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա է եղել ինքը՝ Վարպետը։

Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում:

Միջոցառմանը ներկա են եղել…

ԵՊՀ-ում տեղի կունենա «Համահայկական գիտաժողով-2023»-ը

Նոյեմբերի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում կմեկնարկի «Համահայկական գիտաժողով - 2023»-ը, որն այս տարի կանցկացվի երկրորդ անգամ:

Վեցօրյա գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես են գալու Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից հայտարարված հետևյալ մրցույթների շահառուները՝ ներկայացնելով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների իրականացման ընթացքը և միջանկյալ…

ԿԳՄՍՆ-ում ամփոփվել է սամբոյի աշխարհի առաջնությունը

Նոյեմբերի 16, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանին և ֆեդերացիայի այլ ներկայացուցիչների:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման ընթացքում ամփոփվել են Երևանում նոյեմբերի 10-12-ն անցկացված աշխարհի առաջնության արդյունքներն ու կազմակերպչական աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը…

Քննարկվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի 2027 թ. խաղերը Երևանում անցկացնելու հայտը

Նոյեմբերի 16, 2023
Միջազգային լուրեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Զեյնա Մինան նախ իր ցավակցությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ, ինչը մեծ կորուստ…

Բռնցքամարտի Մ22 տարեկանների ԵԱ. Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ

Նոյեմբերի 16, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի անդամներ Էլիդա Քոչարյանն ու Սոնա Հարությունյանն առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունում:

Կանանց 60 կգ քաշային կարգում Էլիդա Քոչարյանը քառորդ եզրափակչում մենամարտել է Իտալիայի ներկայացուցիչ Ֆերանտե Դոնատելայի հետ և հաղթել է 5:0 հաշվով՝ դուրս գալով կիսաեզրափակիչ և ապահովելով առնվազն…

Ընդունվում են հայտեր` մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու նպատակով

Նոյեմբերի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշումը, 2023 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2024 թվականի հունվարի 22-ը ներառյալ ընդունում է մշակութային արժեքների փորձագետների հավատարմագրման վկայական տրամադրելու հայտեր:

 

Հայտերն ընդունվում են ներքոհիշյալ փոր­ձաքննության ոլորտների համար`

1) հնէաբանություն և հնէակենսաբանություն,

2)…

Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու կարգը

Նոյեմբերի 15, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի կրկնօրինակ տրամադրելու» կարգը:

Համաձայն կարգի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կրկնօրինակ տրամադրվում է անձի կամ նրա լիազորված…

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

Նոյեմբերի 15, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։

Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի…