ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները՝ տպավորությունների մասին

Մայիսի 29, 2023
Սպորտային լուրեր

Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել:

Կանանց առաջին տարիքային խմբի՝ 18-40 տարեկան մասնակիցների շրջանում 40 կմ մրցատարածությունը բոլորից արագ՝ 1 ժամ 20 րոպեում, հաղթահարել է Նարե Ղարիբյանը՝ Երևանից: Նարեն երկրորդ տարին անընդմեջ արժանացել է ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին:

«Ենթադրում էի, որ եռյակում կլինեմ, բայց մրցակցությունը բավական մեծ էր. գիտեի, որ երկու հիմնական մրցակիցներս շատ ակտիվ մարզվում են ու նախապատրաստվում մրցաշարին: Նախորդ տարվա մրցումից հետո մարզումները չեն դադարել: Արդյունքից գոհ եմ. հաղթանակի զգացողությունը շատ հաճելի է: Հենց դա է իմ մոտիվացիան»,- ասում է Նարե Ղարիբյանը, որն ընդամենը 3 տարի է՝ զբաղվում է սիրողական հեծանվասպորտով:

Տղամարդկանց երկրորդ տարիքային խմբում հաղթողի տիտղոսը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Սամվել Հովհաննիսյանը:

«Շատ ուրախ եմ հաղթանակի առթիվ: Այս մրցաշարն իսկապես մեծ աշխուժություն է մտցրել հեծանվային ասպարեզում: Շատ մարդիկ ամբողջ տարի մարզվում են, որպեսզի մասնակցեն այս մրցաշարին: Ինքս էլ ընկերներիս հետ մի քանի ամիս հատուկ նախապատրաստական փուլ եմ անցել, որպեսզի կարողանամ լավագույնս հանդես գալ: Բավական լավ արդյունք գրանցեցի, ինչի համար շատ ուրախ եմ: Սա ևս մեկ խթան է՝ մարզաձևի մասսայականացման ու տարածման համար»,- ընդգծում է Սամվել Հովհաննիսյանը:

Տղամարդկանց առաջին տարիքային խմբում հաղթողի կոչումը նվաճած Անանիա Ոսկանյանը երրորդ անգամ է մասնակցում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին, բայց նախորդ տարիներին բավարարվել է բրոնզե մեդալներով:

«Այս տարի շատ լուրջ էի նախապատրաստվել՝ ամեն օր մարզումներ անցկացնելով: Վստահ էի, որ այս տարի հաղթանակն իմն է լինելու: 40 կմ մրցատարածությունը հաղթահարելն այնքան էլ դժվար չէ, եթե պատրաստված ես լինում: Նմանօրինակ մրցաշարերի անցկացումը ևս կարևորում եմ՝ հեծանվասպորտի զարգացման տեսանկյունից: Մասնակիցներն անընդհատ աշխատում են իրենց վրա և ձգտում ավելի ուժեղանալ: Հեծանվավազքով զբաղվողներն էլ ավելի են շատանում: Կարծում եմ՝ մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է»,- նշում է Անանիա Ոսկանյանը:

Հիշեցնենք՝ երկու տարիքային խմբերում 1-ից 10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն դրամական մրցանակներով: Մասնավորապես՝ 1-ին տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան 1 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 500.000, 3-րդ տեղը՝ 300.000, 4-րդ տեղը՝ 100.000, 5-10-րդ տեղերը՝ 50.000-ական դրամ:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: