Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Քննարկվել են նիստի օրակարգում ներառված հարցերը, որոնք վերաբերել են աշխարհահռչակ շանսոնյեի հոբելյանին նվիրված համերգային ծրագրերի, ցուցահանդեսների, գիտաժողովի, տոնակատարությունների մեկնարկն ազդարարող միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Անդրադարձ է կատարվել նաև միջոցառումների հանրային իրազեկմանը վերաբերող հարցերի:
Հանդիպմանը հստակեցվել են միջոցառումների անցկացման ձևաչափերն ու ժամանակացույցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովը հաստատել է ծրագրի վերջնական տարբերակը:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է արդեն իսկ սկսել այն միջոցառումների կազմակերպման հետ կապված աշխատանքները, որոնք հանձնաժողովի կողմից հաստատվել են, իսկ այն հարցերը, որոնք բարձրացվել են այսօրվա նիստի ընթացքում, դրանց շուրջ կազմակերպել քննարկումներ և հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան առաջարկություններ և լուծումներ:
Երևանը կընդունի 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերը: Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի՝ քիչ առաջ կայացրած որոշման համաձայն՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը կանցկացվեն Երևանում:
Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի ավելի քան 50 պատվիրակությունների շուրջ 4000 մասնակիցների:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…