ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

Ապրիլի 5, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։

Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ…

ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով հատկացվել է 116,6 մլն դրամ

Ապրիլի 5, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 116 մլն դրամ 580 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին՝ ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման համար շենքի մասնակի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների, ինչպես նաև…

Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

Ապրիլի 4, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է նախարարության 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտի հանրային քննարկումները:

Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել ԿԳՄՍՆ…

Մշակույթի ոլորտում կարևորում ենք ներառականությունը. Դանիել Դանիելյանն այցելել է «Ճախրուկ» մշակութային կենտրոն

Ապրիլի 4, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն։

Արդեն 3 տարի է՝ կենտրոնն անցկացնում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային փառատոնը, որն այս տարի նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

ԿԳՄՍ փոխնախարարը «Ճախրուկ» միջազգային փառատոնի…

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Ապրիլի 4, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2024 թ. ընթացքում իրականացնելու է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թ. ապրիլի 10-ը ներառյալ:

2024 թվականի ընթացքում…

Սպորտի և երիտասարդության ոլորտների 2025 թվականի բյուջետային հայտը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ

Ապրիլի 4, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մեկնարկել են 2025 թ. բյուջետային և 2025-2027 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները։ Արդեն անցկացվել է սպորտի և երիտասարդության ոլորտների հայտի քննարկումը:

Սպորտի ոլորտում ֆինանսավորումը կավելանա

Սպորտի ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների՝ մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության,…

Շարունակվում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսման հայտերի ընդունումը

Ապրիլի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության հայտերի ընդունումը:

Նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր ամիս կընտրվեն հանրակրթության ուսումնական հաստատությունների լավագույն աշխատակիցները հետևյալ 10 անվանակարգերում.

  • «Չափորոշչի ներդրմանն աջակցող լավագույն տնօրեն»
  • «Չափորոշչի ներդրմանն աջակցող տնօրենի տեղակալի պաշտոն զբաղեցնող լավագույն տեղակալ»
  • «Լավագույն…

Կփոխհատուցվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների դասագրքերի վարձավճարը

Ապրիլի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 5-12-րդ դասարանների սովորողների դասագրքերի ներդրումային գումարների ամբողջական փոխհատուցման նպատակով Կառավարության որոշմամբ հատկացվել է 97 մլն դրամ:

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում:

Հաշվի առնելով, որ 1-4-րդ դասարանների բոլոր սովորողների դասագրքերի գումարները վճարվում են ՀՀ պետական բյուջեից` նշված փոփոխությամբ էլ կփոխհատուցվեն Լեռնային Ղարաբաղից բռնից տեղահանված 5-12-րդ…

«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Ապրիլի 4, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։

Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը:

Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ…

Տավուշում քննարկվել են ավարտական դասարանների քննությունների վերաբերյալ մի շարք հարցեր

Ապրիլի 3, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և ուսումնական գծով տեղակալների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը և…