Դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով երրորդ անգամ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լիճ տանող ճանապարհին, մայիսի 18-ին անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարը:
Մրցաշարի հաղթողի տիտղոսը երրորդ տարին անընդմեջ նվաճել է Սյունիքի մարզի Կապանի թիվ 9 դպրոցը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Շիրակի մարզի Առափի գյուղի միջնակարգ դպրոցը: Երրորդ տեղում Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցի թիմն է:
Հաղթողներին պարգևատրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է շարունակական դարձող մրցումների առիթով և նշել․ «Այս մրցույթներն ինքներս մեզ այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են: Ես շատ եմ կարևորում հատկապես այն հանգամանքը, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարի հիմքում դպրոցականների համար թիմային տրամաբանությունն ենք դնում: Սա ցույց է տալիս, թե ինչպես է մեկի հաղթանակը դառնում մյուսինը, իսկ անհաջողությունը՝ բոլորի պատասխանատվությունը: Մեր երեխաները ցույց են տալիս հրաշալի թիմային աշխատանք ու համախմբվածություն»: Նա ընդգծել է, որ տարեցտարի ավելի խոր հարգանք է տածում ուսուցիչների և նրանց աշխատանքի նկատմամբ. «Ամենակարևոր գործող անձինք դուք եք, որ առավելագույնս մոտիվացնում եք երեխաներին: Այստեղ բոլոր ներկաները հաղթողներ են մարզերում և Երևանում, և դա ուսուցիչների ջանքերով է: Մեր նպատակը նաև ձեր աշխատանքն առավել գնահատելի դարձնելն է»,- ասել է վարչապետը:
Այս տարվա մրցաշարին մասնակցել է հանրապետության դպրոցների 30 տոկոսը: Ամենաբարձր մասնակցությունն ունեցել է Արագածոտնի մարզը. մարզում լավագույնը ճանաչվելու համար պայքարել է դպրոցների 50 տոկոսը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս շնորհավորել է մրցաշարի մասնակիցներին՝ ընդգծելով մասնակցայնության այս տարվա դրական աճը. «Անցած տարվա համեմատ այս տարվա դրական դինամիկան ուրախացնում է, թեև մենք ձգտելու ենք ավելիին: Սա ցույց է տալիս, որ ճիշտ ուղու վրա ենք և այս տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ: Պետք է նկատել, որ մարզական տարրը պահպանված է, և դա շատ գեղեցիկ է: Ճիշտ է, Սյունիքը երրորդ տարին է, ինչ հաղթում է, բայց անցած տարվա թիմում փոփոխություն է կատարվել. միայն երեքն էին ընդգրկված նախկին թիմակիցներից: Իսկ Վայոց ձորի թիմից մեկն էր միայն անցած տարվանից մասնակցում: Հուսամ՝ մի օր «Դպրոցականների խճուղավազքը» կընդլայնի իր աշխարհագրությունը, և մեզ կմիանան նաև միջազգային հարթակներից»:
Հաղթող թիմի սյունեցի աշակերտները նշել են, որ պատրաստ էին հաղթանակին, թեև արժանի մրցակիցներ ունեին: Իսկ Շիրակը ներկայացնող թիմը, որ անցած տարի հինգերորդ տեղն էր գրավել, փաստել է՝ պատրաստվել էին առաջին հորիզոնականում հայտնվելու վճռականությամբ ու թեև գրավել են երկրորդ տեղը, կկրկնապատկեն ջանքերը հաջորդ տարի նպատակին հասնելու համար:
4-11-րդ տեղերը գրաված մասնակիցները ստացել են դպրոցական մարզագույքեր, իսկ մրցաշարի գործընկերներին հանձնվել են շնորհակալագրեր: Մրցաշարի շրջանակում խրախուսվել են նաև առաջինը վերջնարկի գիծը հատած տղա և աղջիկ վազորդները: Առաջինը 14 րոպե 40 վայրկյանում եզրագիծը հատել է Արենիի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Վաչագան Գասպարյանը, իսկ աղջիկների պայքարում՝ Մարի Սարգսյանը Շիրակի մարզից:
Հիշեցնենք՝ մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ հանրակրթական 362 ուսումնական հաստատություններից ավելի քան 2400 աշակերտ է մասնակցել: Մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցել է 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Մրցաշարի արդյունքներով առաջին տեղ զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100 հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75 հազարական դրամ աշակերտների համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան