Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը:
Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:
Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված մրցույթի շրջանակում հրապարակված մրցութային 5 հարցերի մեկնաբանություններում գրվել է շուրջ 260 պատասխան:
Մայիսի 14-18-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել են Երվանդ Քոչարի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր, և համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաև այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր միայն հայատառ նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն):
Ներկայացնում ենք հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին.
ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Թամարա Մակարյան,
Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր և ցանցեր» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Արծրուն Առաքելյան,
Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հովիկ Ղազարյան,
Երևանի թիվ 118 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Արաքսյա Սարգսյան:
Նշենք, որ մրցույթի 2-րդ օրվա հարցի մեկնաբանություններում ճիշտ պատասխան չի գրվել, հետևաբար այդ օրվա հաղթող չի եղել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, երկրաչափական պատկերների ուսուցումը տարրական դպրոցում պահանջում է բարձր վիզուալիզացիա և ինտերակտիվություն: Թեմայի ամփոփիչ փուլում ես կիրառում եմ Google Forms հարթակով պատրաստված ինտերակտիվ խաղ-վիկտորինա: Ինչո՞ւ հենց այս ձևաչափը. Ակնթարթային…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
📫Ներառականությունը ոչ թե առանձին սովորողի համար հարմարեցված ծրագիր է, այլ բոլոր սովորողների համար ստեղծված սիրո և ընդունման մթնոլորտ: Մեր նպատակը ոչ թե նմանեցնելն է, այլ տարբերությունների մեջ ներդաշնակություն գտնելը»: Ֆրիդա…
Այս նկարը պատկերում է հանճարեղ Frida Kahlo-ին իր ամենասիրելի վայրերից մեկում՝ Կոյոականի «Կապույտ տան» (Casa Azul) այգում: Այս վայրը ոչ միայն նրա տունն էր, այլև նրա ոգեշնչման աղբյուրը, որտեղ ամեն…
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց