ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի ընտրության և երաշխավորման գործընթաց` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողի վերապատրաստումն իրականացնելու նպատակով:
Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները` արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ, տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր ոլորտի կազմակերպություններ, կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք ունեն`
Կազմակերպությունը կարող է ընտրությանը մասնակցել վերոնշյալ թեմաներից որևէ մեկով կամ մի քանիսով՝ յուրաքանչյուրի մասով ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը:
Կազմակերպությունը պարտավոր է՝
ա) մանկավարժական աշխատողներին ապահովել վերապատրաստման թեմատիկ, ուսումնական պլան-ծրագրերով, պարապմունքների ժամանակացույցով.
բ) կատարել վերապատրաստումների պլանավորումը, իրականացումը՝ վերջնարդյունքների ապահովմամբ, և արդյունքների ամփոփումը, վերապատրաստվողի գիտելիքների և կարողությունների գնահատումը.
գ) իրականացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն հրամանի Ձև 3-ում ներկայացված պայմանագրով սահմանված պարտավորությունները:
Կազմակերպությունը չի կարող ընդգրկվել ցանկում, եթե`
1) դատական կարգով ճանաչված է անվճարունակ, գտնվում է լուծարման, վերակազմակերպման գործընթացում, արգելանքի տակ ունի պայմանագրի կատարման համար հայտով ներկայացված գույք.
2) հայտ ներկայացնելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ունի ժամկետանց պարտքեր` Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով:
Կազմակերպությունը դիմումին կից պետք է ներկայացնի հայտ` համաձայն 2024 թվականի հուլիսի 8-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի երաշխավորվման ու այդ կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1222-Ա/2 հրամանի հավելվածի Ձև 1-ի և Ձև 3-ի:
Ընտրությանը մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է մինչև 2024 թվականի հուլիսի 28-ը ներառյալ՝ ժամը 10.00-ից 17.00-ը (ընդմիջում` 12.45-14.00), դիմեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` նախօրոք լրացնելով և դիմումին կցելով ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:
Հասցե` Երևան, Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ, 612 սենյակ: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 599 623 հեռախոսահամարով:
Գործընթացն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի փետրվարի 7-ի «Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման հանձնաժողովների ձևավորման, դրանց գործունեության և ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 07-Ն և հուլիսի 8-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողին վերապատրաստող կազմակերպությունների և դասընթացների ծրագրերի երաշխավորվման ու այդ կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 1222-Ա/2 հրամաններով հաստատված պահանջներին համապատասխան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց