ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մրցանակներ են շնորհվել «Դպրոցական լավագույն մինի այգի 2024» մրցույթի հաղթողներին

Հոկտեմբերի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում մրցանակաբաշխությամբ ամփոփվել է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ ամենամյա մրցույթը, որը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի Ճյուղային սննդի ինստիտուտի (SIFI) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի կողմից։

«Դպրոցական լավագույն մինի այգի»…

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է առաջին բաց մանկական Դելփյան խաղերին

Հոկտեմբերի 11, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի են ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի մասնագիտական ընտրությամբ առաջին բաց մանկական Դելփյան խաղերին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը 53 մասնակիցներով:

Խաղերին մասնակցել են 7-14…

Մեկնարկել է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագիրը դպրոցների տնօրենի հավակնորդների համար

Հոկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։

Ծրագրի նպատակն է ուժեղացնել կրթության կառավարիչների ինստիտուտը՝ զարգացնելով հանրակրթական հաստատությունների տնօրենների առաջնորդության և ռազմավարական պլանավորման…

ԿԳՄՍ նախարարության հայտարարությունը` հանրակրթական դպրոցներից մեկում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ

Հոկտեմբերի 10, 2024
Պաշտոնական

Հանրակրթական դպրոցներից մեկում իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել է համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

Կարևոր ենք համարում, որ երեխաների ներկայությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ գործողությունները հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները:

Անդամակցություն Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդին

Հոկտեմբերի 10, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով:

Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը:

WADA-ի 42 անդամներից բաղկացած խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է: Այն կազմված է հավասարապես օլիմպիական շարժման…

Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հոկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ուտավիին:

Դանիել Դանիելյանը ողջունել է դեսպանին և երկու ժողովուրդների հազարամյա պատմության ու մշակութային առնչությունների համատեքստում կարևորել Հայաստանի և Իրաքի միջև համագործակցության խորացման հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ մշակույթը երկխոսությունների կարևոր…

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով

Հոկտեմբերի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրա­մադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգում»:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` տեղեկացնելով, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը փորձնական կարգով մեկնարկել է 2021 թվականին:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացվի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը

Հոկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Սարեր» մշակութային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագծի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվում է Վարպետի ծննդյան 125-ամյակին ընդառաջ և նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակչության…

Կարեն Գիլոյանը Պորտուգալիայում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովին

Հոկտեմբերի 10, 2024
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 8-10-ը Պորտու քաղաքում մասնակցել է ԵԽ՝ սպորտի համար պատասխանատու նախարարների 18-րդ համաժողովը:

ՀՀ պատվիրակության ղեկավար, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը համաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդար խաղի, հարգանքի և համագործակցության վրա հիմնված սպորտի կողմնակից…

Մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման նպատակով

Հոկտեմբերի 9, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում կինեմատոգրաֆիայի մասնագետներ ընդգրկելու նպատակով:

Մրցույթն իրականացվելու է՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի 2024 թ. հոկտեմբերի 9-ի N 75-Ն հրամանի, որով հաստատվել են կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի հոգաբարձուների խորհրդի անդամների և կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի գործադիր տնօրենի ընտրության կարգն…

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…