ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացվի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը

Հոկտեմբերի 10, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Սարեր» մշակութային կազմակերպությունը հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կիրականացնի «Խոսող կտավներ» ներառական նախագծի «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի պատկերի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվում է Վարպետի ծննդյան 125-ամյակին ընդառաջ և նվիրված է «Սասունցի Դավիթ» էպոսի առաջին հրատարակչության 150-ամյակին, Ավետիք Իսահակյանի «Սասունցի Մհերը» պոեմի ստեղծման 105-ամյակին:

«Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը տեսողության խնդիրներ ունեցող շահառուների համար:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց ծանոթանալ վիզուալ արվեստին, «տեսնել» վիզուալ արվեստի հայ վարպետների գլուխգործոցները, լսել և պատկերացնել նկարում պատկերված բոլոր մանրամասները։

Շոշափելի նկարն ուղեկցվելու է տիֆլոմեկնաբանություններով (ձայնագրություն՝ գորգի նկարագրությունով) և Բրայլյան այբուբենով կատարված ցուցանակով, որտեղ ներկայացված են գորգի վերաբերյալ տեղեկություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…