Սիրելի՛ տնօրեններ և ուսուցիչներ, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ ուսումնական պլանի, էլեկտրոնային մատյանի, թեմատիկ պլանների և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության վերաբերյալ ձեր կողմից բարձրացվող հարցերը քննարկելու և պարզաբանելու նպատակով տեղի կունենա առցանց հանդիպում:
Հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի, ինչպես նաև ԿԳՄՍՆ ներկայացուցիչները կպատասխանեն վերոնշյալ…
ՀՀ-ԵՄ մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 10-րդ առցանց նիստին ներկայացվել են սպորտի և երիտասարդական քաղաքականության ուղղություններով ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող աշխատանքները:
Երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները և տեղեկացրել՝ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը կազմված է պետական հատվածի, քաղաքացիական հասարակության կառույցների…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպել է մասնագիտական հանրային քննարկում՝ նվիրված Հայաստանում մշակութային աճուրդների կազմակերպմանը և դրա վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը։
Քննարկումը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեքդ Քոչարյանը: Հանդիպմանը մասնակցել են բնագավառի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ պետական, մասնավոր և հանրային հատվածից։
ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրել են օրենքի…
Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը:
Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք մինչև հոկտեմբերի 10-ը պետք է հայտագրվեն…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսուցչի մասնագիտական զարգացումը՝ որպես կրթական բարեփոխումների խթան» թեմայով ուսուցչական համաժողովի համայնքային փուլը, որը միաժամանակ անցկացվել է Երևանում և 10 մարզերում։
Ամսվա լավագույնները մրցույթում հաղթող ճանաչված 156 մանկավարժական աշխատողներից համաժողովին մասնակցության հայտ…
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 228 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի Լեոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
Պոկում վարժությունում Ամրոյանը գլխավերևում պահել է 100 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել է 4-րդ տեղը: Հրում վարժությունում նա 128 կգ արդյունքով արժանացել է փոքր բրոնզե մեդալի:
…ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի կողմից իրականացված «Ալագյազի մանիներ» ծրագիրը կամփոփվի համանուն մուլտֆիլմի շնորհանդեսով:
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00–ին, Շիրակի մարզի Անի համայնքի Իսահակյան բնակավայրում՝ Ավետիք Իսահակյանի արձանի մոտ, տեղի կունենա մուլտֆիլմի շնորհանդեսը, իսկ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, մուլտֆիլմը կցուցադրվի Երևանում՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում:
Իսահակյան բնակավայրում տեղի…
Հայաստանի պատմության թանգարանում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հանդիպել է Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆին և նույն թանգարանի ավագ կուրատոր, Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի հետ ծրագրերի համակարգող Մանֆրեդ Նավրոթին:
Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է համատեղ միջազգային ցուցադրություններ կազմակերպելու…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավանություն է տվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) «Կաթ դպրոցներին» ընդլայնված ծրագրի իրականացմանը Լոռու մարզի 7 և Երևանի 2 դպրոցներում:
Ծրագիրը մեկնարկել է Հայաստանում՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան փրոջեքթս» ընկերության հետ համագործակցությամբ։ Այս նախաձեռնության նպատակն է խթանել կաթի օգտագործումը և առողջ…
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջոցներ է հատկացրել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան համար բարձրակարգ ռոյալ ձեռք բերելու նպատակով:
Steinway & Sons մակնիշի Steinway Hamburg ռոյալը, որն իր տեսակի մեջ լավագույն գործիքներից է, արդեն Կամերային երաժշտության տանն է:
Գործիքի հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,…
Ինչպես եմ ես հաղթահարում մաթեմատիկական խնդիրների լուծման դժվարությունները տարրական դպրոցում Տարրական դասարանում ես նկատել եմ, որ խնդիրների լուծման դժվարությունները հիմնականում կապված են ոչ թե հաշվարկի, այլ խնդրի ընկալման հետ: Երեխան…
Շարադրությունը և փոխադրությունը հայոց լեզվի ուսուցման կենտրոնական միջոցներ են, որոնք օգնում են զարգացնել աշակերտների համակարգված մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և արտահայտչամատուցողական հմտությունները: Շարադրությունը սովորողների մտքերը կազմակերպելու և գաղափարները կառուցված ձևով ներկայացնելու…
Հարգելի գործընկերներ,այսօր ուզում եմ քննարկել մի շատ կարևոր հարց,որը հաճախ տալիս ենք ինքներս մեզ <<Խրախուսել ,թե Պատժել>> ծուլացող աշակերտներին: Խրախուսանքը որպես դասավանդման մեթոդ Ես փորձում եմ իմ 3րդ դասարանի աշակերտին…
Ողջույն բոլորին: Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ քիչ են կարդում, իսկ հայ հեղինակներին՝ առավել ևս: Բայց մյուս կողմից՝ տեսնում ենք գրքի փառատոնների հերթերն ու նոր անունների հայտնությունը:…
ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՐՈՆՔ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ ԽԱՌԱՏԱՅԻՆ ԵՎ ՖՐԵԶԵՐԱՅԻՆ ՀԱՍՏՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՎ 1. Գործնական հմտությունների ձևավորում Հաստոցների օգտագործումը հնարավորություն է տալիս սովորողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Նրանք սովորում են նյութերի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց