ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Դեկտեմբերի 1-ը Արմավիր քաղաքի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոցում

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Արմավիր քաղաքի  հ1 ավագ դպրոցի ձմեռնամուտը սկսվեց ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումով: Դպրոցի դաստիարակչական աշխատանքերի կազմակերպիչ Ս. Գամազյանը հետաքրքիր միջոցառում իրականացրեց ակտիվ և նախաձեռնող աշակերտական խորհրդի և բնագիտական մասնախմբի նախագահ Գ. Մհերյանի համագործակցությամբ:

Միջոցառումը սկսվեց դպրոց մտնելու պահից  տեղեկատվական գրքույկների բաժանմամբ: Էլեկտրոնային գրադարանում անցկացվեց գիտական վերլուծական սահիկների շնորհանդես,…

Հաստատվել է բուհերի 2017/2018 ուստարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը

Դեկտեմբերի 1, 2016
Պաշտոնական

Կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա մասնագիտությունների ու ընդունելության քննությունների ցանկը: Որոշման ընդունման նպատակն է՝ կանոնակարգել բակալավրի կրթական ծրագրով ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը, ինչպես նաև դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս պետական և ոչ պետական…

Եկեք մեզ մոտ սովորելու

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցում շարունակվում են մասնագիտական կողմնորոշմանը նվիրված տեղեկետվական հանդիպումները: Այս անգամ մեր հյուրերը  Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի  երևանյան մասնաճյուղից էին: Տնտեսագիտական գիտությունների ամբիոնի դոցենտ  Ռ. Ա. Մանուկյանը ներկայացրեց  իրենց  մեծ պահանջարկ վայելող քոլեջի և համալսարանի  աշխատանքի ուղղությունները, բաժինները, առանձնահատկություններն ու առաջնահերթությունները:

Մեծ  ոգևորություն  առաջացրին  ռուսերենին   չտիրապետող դիմորդների…

Սպորտլանդիա Գավառի ավագ դպրոցում

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Գավառի ավագ դպրոցի մարզադահլիճում ֆիզկուլտուրայի բազմավաստակ ուսուցիչ Վահան Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվեց սպորտլանդիա 10-րդ դասարանների «Հեպարդ» և «Պեգաս» թիմերի միջև: Ձևավորված թիմերում արդեն իսկ նախապատրաստական փուլում մեծ էր ոգևորությունը: Դասղեկների հետ միասին նրանք ապահովեցին մրցույթի տեղեկատվական և գեղարվեստական մասերը:

Լարված պայքար, երկրպագուների ջերմ աջակցություն` էլ ինչ է պետք, որ սպորտային տոնը …

Հետազոտական-վերլուծական դաս «Սասնա ծռեր» էպոսի շուրջ

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Մեզ հաղթելը դժվար է, երբ էպոսի ոգեղեն ուժը մեզ հետ է:

Նոյեմբերի 28-ին «Սասնա ծռեր» էպոսի մուտքի դաս էր Սիսիանի ավագ դպրոցի 9-րդ «ա» դասարանում: Դասը հետազոտական-վերլուծական էր: Աշակերտները կատարել էին հետազոտական աշխատանքներ նյութի շուրջ ու իրենց տեղեկույթով կազմել անհատական-հետազոտական անկյուններ:

Դասն սկսվեց հայրենասիրական երգով, այնուհետև Արման Կարապետյանը ներկայացրեց իր…

Բաց դաս Արմավիրի հ.8 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Անգնահատելի է ժողովրդական բանահյուսության դերը աշակերտների բարոյական դաստիարակության գործում:Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը,իր դարավոր փորձն ու իմաստությունը,ձգտումներն ու իդեալները: Արմավիր մարզի, Արմավիր քաղաքի հ.8 հիմնական  դպրոցի  4ա  դասարանի դասվար  Մ.Գալստյանը  կազմակերպել էր դաս- միջոցառում՝ «Բարոյականությունը և Ժողովրդական բանահյուսությունը» խորագրով: Աշակերտները ներկայացրեցին «Աղվեսն ու իր սանիկները»…

Կրթական ծրագրերը կենսունակ են մեծ շուկաների պահանջարկի համատեքստում. Լևոն Մկրտչյան

Նոյեմբերի 30, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել գիտխորհրդի ընդլայնված նիստին, որտեղ քննարկվել են ՀՀ կառավարության՝ ագրոկրթության զարգացման հանձնարարականի շրջանակում ագրոմասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի վերլուծությանն ու վերանայման առնչվող մի շարք հարցեր: 
Համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանի զեկուցմամբ՝ վերջին երկու շաբաթների ընթացքում բուհում կազմակերպվել…

ԵՄ հանձնակատարը «Թումոն» ներկայացրել է որպես գերազանցության կենտրոն

Նոյեմբերի 30, 2016
Պաշտոնական

Նոյեմբերի 18-ին Երևանում տեղի ունեցած Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասը: Օրերս Բրյուսելում կայացած «Գերազանցություն տարածելով և անցնելով նորարարության սահմանները» գիտաժողովի ընթացքում ԵՄ հանձնակատարն անդրադարձել է Հայաստան…

Հեքիաթների աշխարհում

Նոյեմբերի 30, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի հ.13 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի անգլերենի դաս-հանդեսն անցկացվեց գրադարանում. Ուսուցիչ Լարիսա Ղազարյան, գրադարանավար Լարիսա Պետրոսյան
Դասի թեման. «Հեքիաթների աշխարհում»
Դասի նպատակն էր առակ-հեքիաթների հիման վրա զարգացնել աշակերտների հաղորդակցական ունակությունները, ամրապնդել վարքի տարբեր մոդելները, հնարավորություն տալ արտահայտվելու անգլերենով: Գրադարանում ստեղծվել էր ջերմ հեքիաթային միջավայր: Այնպիսի տպավորություն էր,…

Բանավեճի մշակույթը արմատավորվում է դպրոցում

Նոյեմբերի 30, 2016
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 24-ին Կապանի N5 հիմնական դպրոցի «Բանավեճի ակումբում»` մթնոլորտը շիկացած էր:

Բանավեճի թեման էր «Հայաստանում երեխաների իրավունքները» պաշտպանված են:

«Կողմ»թիմը իր պնդումները փաստում էր ՀՀ և միջազգային  օրենքներով, պետական պատկան մարմինների գործունեությամբ:

«Դեմ» դիրքորոշումով հանդես եկող թիմը վկայակոչեց առկա խնդիրները, որոնք խաթարում են   երեխայի իրավունքները, վտանգում առողջությունը, խոչընդոտում ընդունակությունների նախադրյալների զարգացմանը:

  • Թվային գրագիտություն. ինչպե՞ս դասականը գրականությունը դարձնել «թրենդային»

    Թեմայի հեղինակ՝ manukyanlilit-1@mail.ru

    «Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…

  • Տարրական դպրոց 2026. AI, eTwinning և նորարար ուսուցչի մարտահրավերները

    Թեմայի հեղինակ՝ Syuzanna Sahakyan

    Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…

  • Նորարական տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…

  • Հեռավար ուսուցում․ ժամանակակից կրթության մրցունակ ուղին

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…

  • 21-րդ դարի հմտությունները՝ կրթության նոր առանցքը

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…