Մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որը ոլորտի զարգացման նոր ընթացակարգերի և մոտեցումների հեռանկար է ապահովելու՝ մասնագիտական կրթության համակարգը դարձնելով արդյունավետ՝ հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցման առումով:
Նախնական մասնագիտական ուսհաստատություններ՝ ուսումնարանները, այս տարի կունենան 2610, իսկ միջին մասնագիտական ուսհաստատությունները՝ քոլեջները՝ 7490 շրջանավարտ:
Այս մասին…
Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար:
Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել…
Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Թաիլանդում մասնակցում են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին:
Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Բազեյանը կմենամարտի Մարոկկոյի ներկայացուցչի հետ, իսկ Գուրգեն Մադոյանի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:
ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է…
Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր:
Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այսօր հրավիրված մամուլի…
Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը, որը Հայաստանի…
«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։
Նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն (ընդունող հանձնաժողովին) դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024…
ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 920 մլն դրամի չափով:
Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են…
Ավարտեցինք 2-րդ դասարանը:
Նորություններով, նորարարություններով, նորամուծություններով լեցուն ուստարին ամփոփվում ու իր գիրկն է առնում 2-րդ <<բ>> դասարանի սաներին:
Մայիսի 22-ին դասարանում տոնական տրամադրություն է ստեղծել ավյունով դասվար Արևիկ Հայրապետյանը:
Ո՛չ մի հոգնություն և ո՛չ էլ խոնջանք: չես կարող նշմարել այս լուսապայծառ աչուկներում, քանզի շողացող ժպիտները լույս սփռեցին նրանց ստացած վաստակներին:…
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի լիագումար նիստում այսօր՝ մայիսի 22-ին, երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նրա խոսքով՝ առաջին ընթերցումից հետո խմբագրվել են որոշ…