Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է 2015-2016 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2016թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին, «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական և հայոց լեզվի «Մեղու» մրցույթների մրցանակակիրներին:
Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որից հետո արդեն ավանդական դարձած հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերն ու նվերները:
Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին իր նստավայրում, շնորհավորել ուսումնառության մեջ ձեռքբերումների համար, մաղթել հետագա նորանոր հաջողություններ:
«Սիրելի՛ դպրոցականներ,
Հարգելի՛ մանկավարժներ,
Արդեն տևական ժամանակ է, որ ամեն տարի այս դահլիճ են հրավիրվում դպրոցական հերոսները, նրանք, ովքեր ուրիշներից տարբերվում են իրենց գիտելիքներով, սովորում են գերազանց, դպրոցն ավարտում ոսկե մեդալով և մասնակցում են համաշխարհային առարկայական օլիմպիադաներին, դառնում մրցանակակիրներ ու «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների հաղթողներ:
Սա շատերի համար առաջին ձեռքբերումն է, բայց վստահ եղեք, որ ձեր շնորհիվ և ձեր ակտիվ մասնակցությամբ ու նաև ակտիվ մասնակցությամբ այն բոլոր երիտասարդների, որ այս տարիների ընթացքում հրավիրվել են այս դահլիճ՝ խրախուսանքի և մեծարման խոսքեր լսելու, կառուցվելու է ապագա Հայաստանի դիմագիծը: Ես վստահ եմ, որ դուք դա անելու եք՝ օգտագործելով ավագ սերնդի փորձը և մեր նախնիների գիտելիքի և կրթության նկատմամբ հավերժական ձգտումը: Դուք նաև շատ ավելի լայն հնարավորություններ եք ունենալու բացելու դռները աշխարհի առաջ նորարարական գաղափարներ ներս բերելու համար, որպեսզի այդ գաղափարները կլանեք, մարսեք և վերարտադրեք ու կատարելագործեք: Այս տարի Հայաստանի դպրոցականները միջազգային առարկայական օլիմպիադաներից վերադարձել են 15 մրցանակներով՝ 1 ոսկե, 3 արծաթե և 11 բրոնզե մեդալներով: Սա, իհարկե, փայլուն նվաճում է, և ես անկեղծորեն երջանիկ եմ, որ վերջին տասնամյակի ընթացքում մեր դպրոցականներն այդ օլիմպիադաներից վերադառնում են 15-ից 20 մեդալներով: Միայն մեր Ֆիզմաթ դպրոցն ավելի շատ մրցանակներ է շահում, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը միասին վերցրած: Սա չափազանց կարևոր և մեծ ցուցանիշ է, որ պատիվ է բերում ցանկացած ժողովրդի: Իհարկե, նաև անչափ ուրախ եմ, որ ընդլայնվում է մեդալակիրների աշխարհագրությունը: Շատ լավ է, որ Երևանին և Գյումրիին միացավ Վանաձորը: Վստահ եմ, որ տարիներ հետո մենք կարողանալու ենք ասել, որ Հայաստանի գրեթե բոլոր շրջաններից ունենք համաշխարհային առարկայական օլիմպիադաների հաղթողներ:
Ես բոլորիդ շնորհավորում եմ, բոլորիդ համբուրում եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, նրանց, ովքեր կարողացել են ձեզ հետ միասին հասնել այդ արդյունքներին: Աշակերտը պետք է ձգտում ունենա, աշակերտը պետք է ցանկություն ունենա, ուսուցիչը պետք է ունենա գիտելիք հաղորդելու կարողություն և ունակություն: Երբ այս երկու հանգամանքները համընկնում են, մենք հասնում ենք շատ բարձր արդյունքների: Ապրե՛ք»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց