ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կավճանկարչություն Վանաձորի հ.27 դպրոցում

Հոկտեմբերի 31, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 5-ին տոնական տրամադրություն էր տիրում Վանաձորի Ղ. Ալիշանի անվան թիվ 27 հիմնական դպրոցի բակում: Երաժշտությունն օրվան համահունչ էր ու տրամադրող, իսկ գունավոր կավիճները I-IV դասարանի մանուկների ձեռքերում դարձել էին վրձին, դարձել էին սեր ու  նկար: Գունավոր կավիճների օգնությամբ երեխաներն արտահայտել էին իրենց սերն ուսուցչի, դպրոցի, հայրենիքի նկատմամբ: Թեման «Իմ…

Ռուս-հայկական պոեզիա

Հոկտեմբերի 31, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառի N5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Ռուս-հայկական պոեզիա» խորագրով, որին մասնակցում էին VII, VIII և IX դասարանների աշակերտները:

Միջոցառմանը հնչեցին հայ և ռուս բանաստեղծների բանաստեղծություններ ռուսաց լեզվով, երգեր՝ գրված բանաստեղծությունների հիման վրա: Թեմային համապատասխան շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին բանաստեղծների անցած ուղին, գործունեությունը:

Ռուսաց լեզվով աշակերտները…

Հեռավար դասընթաց` Վայոց ձորի մարզի դպրոցների համար

Հոկտեմբերի 31, 2016
Պաշտոնական

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 208-ին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կազմակերպվել է թվով երրորդ հեռավար փորձնական տեսադասը:

Այս անգամ կապ է հաստատվել Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 1, Հերհերի և Արենիի միջնակարգ դպրոցների հետ՝ օգտագործելով Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորությունները: Դասը կազմակերպվել է «Երկրաչափություն»…

Հանդիպում «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի խմբագիր, հանրահաշվի դասագրքերի հեղինակ Հ.Միքայելյանի հետ

Հոկտեմբերի 28, 2016
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 20-ին Արմավիր քաղաքի Ռ.Եղոյանի անվան h1 ավագ դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի Լ.Հայրապետյանը դասղեկի ժամի շրաջանակներում  կազմակերպել էր հանդիպում ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԵՊՄՀ-ի մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի խմբագիր, Հանրահաշիվ 7-9-րդ դասարանների  դասագրքերի հեղինակ Համլետ Միքայելյանի հետ:

Աշակերտները ընթերցեցին հատվածներ Համլետ Միքայելյանի հեղինակած «Բարոյական արժեքները և մաթեմատիկայի կրթական ներուժը »գրքից:

ԿԳ նախարարը ներկա է գտնվել ՃՇՀԱՀ-ի հոբելյանական հանդիսությանը

Հոկտեմբերի 28, 2016
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի 95 ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը։ 
Շնորհավորելով ներկաներին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է,-«Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հանդիսությանը, քանի որ ի դեմս Ճարտարապետության և շինարարության  համալսարանի` մենք Հայաստանում ունենք իր առաքելությունը գիտակցող…

«Պարտավոր ենք պահպանել գիտելիքի և դաստիարակության համամասնությունը». Լ.Մկրտչյան

Հոկտեմբերի 28, 2016
Պաշտոնական

Եվրոպական խորհուրդը` ԵՄ աջակցությամբ, իրականացնում է «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը և ժողովրդավարական դաստիարակությանը Արևելյան գործընկերության երկրներում» ծրագիրը, որը նախատեսված է 2015-17 թվականների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն հավաստագրեր է հանձնել վերոնշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած մասնագետներին: Միջոցառմանը մասնակցել է նաև ԵԽ հայաստանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով…

Հեռավար դասընթաց Սուրենավանի աշակերտների համար

Հոկտեմբերի 27, 2016
Պաշտոնական

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության թիվ 198 ավագ դպրոցում կազմակերպվել է «Ֆիզիկա» առարկայի հեռավար դասընթաց Սուրենավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար: Դասը վարել է թիվ 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը, իսկ Սուրենավանում աշակերտների աշխատանքը կազմակերպել` դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լիլիկ Մարտիրոսյանը: Հատկանշական է, որ…

Լուսեղեն մարդկանց փառաբանում Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

Մեսրոպ Մաշտոցը  հայ գրերի ստեղծողն է և մատենագրության հիմնադիրը, առաջին թարգմանիչը, առաջին ուսուցիչն ու հայալեզու դպրոցի հիմնադիրը:Եվ պատահական չէ, որ 8-րդ Բ դասարանի աշակերտները դասղեկ Ա.Գրիգորյանի գլխավորությամբ այդ վեհ գիտակցումով կազմակերպեցին  այդ մեծանուն հային նվիրված միջոցառումը` «Եվ այր մի` Մաշտոց անուն»  խորագրով: Ներկայացման ժամանակ  աշակերտները ցույց տվեցին մեծանուն ուսուցչի անցած…

Շնորհավո՛ր տոնդ, խիզախ հրետանավոր

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

Հայ սերնդի ազգային, հայրենասիրական ոգով դաստիարակության մեջ է հայ ազգի հարատևման, նրա առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև համազգային  նպատակների իրականացման` միակ և արդյունավետ ճանապարհը:

 «...ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ երիտասարդություն ունի, նա էլ ապագա ունի»

Հայրենապաշտական դաստիարակություն - ահա´ մեր փրկության խարիսխը...

Ականջալուր լինելով  Նժդեհյան պատգամներին՝ Հրազդանի  թիվ 7 միջնակարգ …

Անկախության տոնին նվիրված միջոցառում

Հոկտեմբերի 27, 2016
Դպրոցական անցուդարձ

  Սեպտեմբերի 20-ին Մասիս քաղաքի հ․3 հիմն. դպրոցի IXա և IXբ դասարանների աշակերտները ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ իրենց դասղեկների` Վ. Համբարձումյանի,  Մ. Բարսեղյանի,զինղեկ` Օ.Ղարիբյանի, կազմակերպիչ` Անի Ավագյանի,  պատմության  ուսուցչուհի` Հ. Ղազարյանի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ` Գ. Ստեփանյանի հետ միասին այցելեցին ք. Արտաշատի  ՊՆ. Կապի զորամաս , որը նախատեսված էր համապատասխան զորամասի…