ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Ընտանիք» կենտրոնը «Դիջիթեք էքսպո 2016» ցուցահանդեսում

Հոկտեմբերի 11, 2016
ՏՀՏ նորություններ

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռոբոտաշինության խմբակի սաները Yerevan Expo կենտրոնում մասնակցեցին Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից կազմակերպված ամենամյա «Դիջիթեք էքսպո 2016» ցուցահանդեսին: 
Կենտրոնի սաները ցուցահանդեսին ներկայացել էին տարատեսակ սարքերով՝ արեգակնային էներգիայի համակարգերի կարգավորիչ, ական փնտրող ռոբոտ, հաճախությունների գեներատոր, տագնապային ազդանշանային համակարգ, նավ և…

Մուսա լեռան պաշտպանության օր

Հոկտեմբերի 11, 2016
Դպրոցական անցուդարձ

2016թ. սեպտեմբերի 18-ին Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ դաս-միջոցառում նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 101-րդ տարեդարձին, որը վարում էր պատմության ուսուցիչ Մ. Բազինյանը հումանիտար հոսքի 10ա դասարանում: 

Դասի սկզբում ուսուցիչը համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի հերոսական պայքարը 20-րդ դարի սկզբին, ինչպես նաև կոտորածների մասին:
Այնուհետև աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացրեց…

«Մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան». Լևոն Մկրտչյան

Հոկտեմբերի 11, 2016
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը տոնում է իր հիմնադրման 75-րդ տարեդարձը, որի առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ և շրջանավարտներ: Շնորհավորելով դպրոցի 75 ամյա հոբելյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը…

Գևորգյան հոգևոր ճեմարանին շնորհվել է ասպիրանտուրայի ուսուցման իրավունք

Հոկտեմբերի 10, 2016
Պաշտոնական

Հոկտեմբերի 7-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան դահլիճում տեղի է ունեցել Ճեմարանին ասպիրանտական ուսուցման իրավունքի շնորհման արարողությունը:

Շնորհավորելով ներկաներին Ճեմարանի կյանքում կարևոր այս ձեռքբերման առիթով` ՀՀ կրթության ու…

Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված մրցաշար Աբովյանի հ.6 ավագ դպրոցում

Հոկտեմբերի 10, 2016
Դպրոցական անցուդարձ

Անկախության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են մեր դպրոցում: Սեմպտեմբերի 27-ին դպրոցի մարզադահլիճը լի էր աշակերտներով, ուսուցիչներով, ծնողներով: Իրենց մարզական հմտություններն էին ցուցաբերում դպրոցի աշակերտները: Մրցաշարի մեկնարկը կայացավ օրհներգի հնչյունների ներքո, ներս բերվեց դրոշը: Ելույթ ունեցան դպրոցի զինղեկ Էդվարդ կարապետյանը, ժյուրիի անդամ Վրեժ Աղաջանյանը: Ավագ դպրոցի սաները սպորտային ցուցադրական վարժություններով…

Անկախության շնչով օծված տոն

Հոկտեմբերի 10, 2016
Դպրոցական անցուդարձ

Հրազդանի Պ. Սևակի անվան №8 հիմն. դպրոցի VIգ դասարանի աշակերտները իրենց շնորհալի դասղեկ Զ. Բաղդասարյանի հետ միասին 25 ամյա մեր անկախ Հայաստանի ապագան կերտող ուսուցչի տոնը շնորհավորեցին «Եռագույնով օծված իմ անկախ Հայաստան» խորագրով գեղեցիկ և բովանդակալից միջոցառմամբ ...

 

Համադպրոցական ծնողական ժողով

Հոկտեմբերի 10, 2016
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ծնողական ժողով: Ժողովն ընթացավ նախապես ներկայացված օրակարգով: Դպրոցում ծնող-դպրոց համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա:
Դպրոցի կյանքում ծնողների ներգրավվածությունը առանձնահատուկ նշանակություն ունի աշակերտների հաջողության համար: Ինչպիսին էլ որ լինի ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, ծնողի մասնակցությունը երեխայի կրթության գործընթացին, աշակերտի զարգացման վրա մեծ ազդեցություն…

Արիության բաց դաս՝ նիրված ՀՀ Անկախության 25-ամյակին

Հոկտեմբերի 10, 2016
Դպրոցական անցուդարձ

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Արիության բաց դաս՝ նիրված ՀՀ Անկախության 25-ամյակին:
Դասին ներկա էին մի խումբ մանկավարժներ և ավագ դպրոցի աշակերտներ: Հրավիրված էին Քաջարան քաղաքի Երկրապահ կամավորականները և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից «Արիություն» և « Հայրենասիրություն» մեդալներով պարգևատրված դպրոցի շրջանավարտները: 

Երեխաներն աջակցում են հոգևոր-պատմական արժեքների պահպանմանը

Հոկտեմբերի 8, 2016
Դպրոցական անցուդարձ

Երեխաների քաղաքացիական դաստիրակությանն է ուղղված Բերդի թիվ 3 հիմնական դպրոցում 2016 թ. ապրիլից ստեղծված գործում է ԻՄՓԱՔԹ ակումբները: Նախատեսված էր ունենալ մեկ ակումբ, սակայն ակումբում անդամագրվել ցանկացող երեխաների թիվը զգալի էր, հետևաբար որոշվեց բացել երկու ակումբ: Ակումբում ոչ ֆորմալ կրթությամբ երեխաներին տրվում է առաջնորդության, ակտիվ քաղաքացիության, աշխատունակության եւ սոցիալական ձեռներեցության…

Հպարտ հայացքով ապագային նայելու բանաձևը

Հոկտեմբերի 7, 2016
Պաշտոնական

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևներ են հանձնվել հանրապետության մի խումբ մանկավարժների: Միջոցառմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ: