ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի հարցերով կրթության առաջատար մասնագետ Յուկո Սարվիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համապատասխան ներդրումների և բարեփոխումների աջակցությանն ուղղված հարցեր: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ առկա է հաջող և արդյունավետ համագործակցություն. ներկայումս նախանշվում են մեծ կարևորություն ունեցող նոր ծրագրեր: Նախարարը նշել է, որ բարեփոխումների արդյունքում ՀՀ կրթության ոլորտն իր կառուցվածքով ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական չափանիշներին. ներկայումս ոլորտը թևակոխել է կառուցվածքը բովանդակությամբ համալրելու կարևոր փուլ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Յուկո Սարվին նշել է, որ Ասիական զարգացման բանկն իրականացնում է տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրեր, որոնք ներառում են նաև կրթության ոլորտը: Յուկո Սարվիի խոսքով` Հայաստանում ուսուցիչների վերապատրաստման գործընթացին աջակցելու նպատակով բանկի տեխնիկական աջակցության խորհրդատուի ջանքերով հրապարակվել է «Կենտրոնական և Արևմտյան Ասիայում աշխատելու համար անհրաժեշտ կրթությունն ու հմտությունները. Հայաստանում մանկավարժական կրթության բարեփոխումները» հաշվետվությունը, որում ներառվել են նաև ԿԳ նախարարության մեկնաբանությունները:
Նախարարը բարձր է գնահատել վերոնշյալ հաշվետվությունը` ընդգծելով, որ բավականին որակյալ և պրոֆեսիոնալ աշխատանք է կատարվել: Ըստ Լևոն Մկրտչյանի` մանկավարժական կրթության ոլորտում առկա են մի շարք հիմնախնդիրներ, հետևաբար հաշվետվության առաջարկությունների փաթեթը օգտակար կլինի նախարարության համար: Ըստ նախարարի` ներկայումս Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության համատեքստում անհրաժեշտություն կա հետագա աշխատանքների գործնականացման և հստակ գործողությունների պլանի մշակման: Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտն աջակցության կարիք ունի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման, մանկավարժական կրթության, ուսումնական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, աշխատաշուկայում մասնագիտությունների նկարագրության, Կրթության ազգային ինստիտուտի վերափոխման և բնագիտական հոսքի բարեփոխման ուղղություններով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման, բարեփոխումներ շրջանակում միջազգային փորձագետների ներգրավման, բուհական ոլորտի խոշորացման, ուսանողների շարժունության, դպրոցական դասագրքրերի վերափոխման և այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց