ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան այս տարի նշում է իր հիմնադրման 75-ամյակը, որի հոբելյանական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 17-18-ը: Մի շարք կազմակերպչական հարցերի և առաջիկա անելիքների շուրջ այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության հետ: Նշվել է, վերոնշյալ աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով կձևավորվի հանձնաժողով, որը կղեկավարի ԿԳ նախարարը: Վերջինիս ներկայացվել է միջոցառումների նախնական օրակարգը, համաձայն որի՝ նախատեսվում է հանդիսավոր հոբելյանական նիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ընդունելություն հանրապետության ղեկավարության կողմից և այլն:
Արտասահմանից ժամանած հյուրերը՝ բազմաթիվ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ, կքննարկեն ՀՀ ԳԱԱ և արտերկրի ակադեմիաների ու գիտական կենտրոնների միջև համագործակցության խնդիրներ, ինչպես նաև կայցելեն նորարարական կրթական և մշակութային կենտրոններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հոկտեմբերի 15-16-ը Երևանում կայանալիք ԱՊՀ երկրների գիտնականների ֆորումի կազմակերպչական հարցեր:
Հանդիպման ավարտին Ռադիկ Մարտիրոսյանը բարձր է գնահատել ՀՀ կրթության և գիտության նանախարարության և Բարձագույն որակավորման կոմիտեի հետ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով, որ ակադեմիան բավարարված է այդ համագործակցության արդյունքներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց