Կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ու ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Հայաստանում անգլերենի իմացության մակարդակի բարձրացման վերաբերյալ:
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է անգլերենի դասավանդման, լեզվի ակումբների հիմնադրման և արտադասարանական միջոցառումների միջոցով բարձրացնել Հայաստանում անգլերենի ուսուցման և իմացության մակարդակը: «Անգլերեն ուսուցում» ծրագրի շրջանակում հայ ուսուցիչներին կցուցաբերվի մասնագիտական աջակցություն՝ համատեղ դասավանդելու, դասընթացներն առավել արդյունավետ պլանավորելու և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը բարելավելու համար:
Հուշագրի ստորագրումից հետո ԿԳ նախարարի տեղակալը կարևորել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հետ համագործակցությունը` առանձնացնելով մի հանգամանք. «ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները, Հայաստան գալով, իրենց հետ բերում են ազատ և քննական մտածողություն, շփման և հաղորդակցության նոր մշակույթ: Հայաստանից ԱՄՆ վերադառնալով` իրենց հետ տանում են մի կտոր Հայաստան: Ինքս առիթ ունեցել եմ ԱՄՆ հսկայածավալ տարածքում հաճախ հանդիպել մեր երկրում աշխատած Խաղաղության կորպուսի կամավորների, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան»: Ա. Անափիոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուին` Հայասատանում կամավորության գաղափարի և մշակույթի տարածման համարը և ընդգծել, որ Խաղաղության կորպուսը մեր երկրում գործունեություն է ծավալում սկսած 1992 թվականից և այս ընթացքում հատկապես կրթության ոլորտում ամերիկացի կամավորների կողմից կատարվել է մեծ աշխատանք: «Կամավորության մշակույթի փոխանցումը մեր հասարակության ինչպես երիտասարդության, այնպես էլ մեծահասակների համար, շատ կարևոր նշանակություն ունի և փոփոխության միտումներ մենք արդեն իսկ նկատում ենք»,- նշել է Ա. Անափիոսյանը և որպես ասվածի փաստարկում, ավելացրել, որ Կրթության և գիտության նախարարությունում ներկայումս մի խումբ կամավորներ են աշխատում:
Ներկայացնելով հուշագրի նպատակները` ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սանի Լաուն նշել է, որ կամավորները հայ ուսուցիչների հետ համատեղ կմշակեն կրթական նյութեր՝ գրադարանները և ռեսուրս կենտրոնները հարստացնելու նպատակով, իրենց ներուժը կներդնեն անգլերենի դասավանդման բարելավման համար. «Իրականում սակայն կամավորների առաքելությունն ավելին է, քան դասավանդումը և լեզվի տարածումը: Կամավորները դառնում են հայ համայնքի, հայ ընտանիքի մի մասնիկը: Բացի անգելերենի դասավանդումից, նրանք այստեղ ուսումնասիրում են հայակական մշակույթը, պատմությունը, լեզուն և այստեղից վերադառնում են սիրելով Հայաստանը»,- նշել է Սանի Լաուն:
Համաձայն հուշագրի` կամավորների ընտրությունը կատարվում է` հիմք ընդունելով լեզվական և մասնագիտական հմտությունները, երաշխավորագրերը, ինչպես նաև համապատասխանությունը տվյալ գործունեությանը: Կամավորների հավաքագրումն ու ընտրությունը ԿԳ նախարարությունը ամբողջովին թողնում է Խաղաղության կորպուսի հայեցողությանը: Կամավորի ծառայությունը նախանշվում է 24 ամիս, իսկ կարճաժամկետ պայմանագրային կամավորների ծառայության տևողությունը՝ 3-12 ամիս՝ կախված նշանակումից: Նախարարությունն աջակցություն կցուցաբերի Խաղաղության կորպուսին` համապատասխան համայնքների և կազմակերպությունների ընտրության հարցում: Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա «դիջիթալ» սերնդին դժվար է զարմացնել պատմական փաստերի պարզ վերարտադրությամբ: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը (ՀՊՉ) մեզնից պահանջում է ձևավորել կարողունակություններ, իսկ դա նշանակում է՝ աշակերտը…
Յուրաքանչյուր արձակուրդի նախաշեմին մեզնից շատերը կանգնում են նույն հարցի առաջ՝ ծանրաբեռնե՞լ տարրական դասարանների երեխաներին տնային հանձնարարություններով, թե՞ թույլ տալ, որ լիարժեք հանգստանան: Մի կողմից վախենում ենք, որ ձեռք բերած գիտելիքները…
Ուսումնական տարվա ընթացքում բոլորս էլ կազմակերպում ենք դասարանական էքսկուրսիաներ, բայց հաճախ բախվում ենք մի խնդրի. ինչպե՞ս անել, որ ուղևորությունը չվերածվի պարզապես աղմկոտ զվարճանքի և ուտելու պրոցեսի, այլ ծառայի իր բուն՝…
Այսօր կցանկանայի քննարկման դնել մի թեմա, որը շատ կարևոր է մեր աշակերտների ինքնուրույն խոսքի զարգացման համար՝ էսսեի կամ դատողական շարադրության ուսուցումը կրտսեր դպրոցականներին: Հաճախ երեխաները հիանալի վերապատմում են, բայց երբ…
Կառլ Ֆրիդրիխ Գաուսը Կառլ Ֆրիդրիխ Գաուսը (1777–1855) համարվում է պատմության մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հաճախ անվանում են «Մաթեմատիկոսների արքա» (լատիներեն՝ Princeps Mathematicorum): Նա ծնվել է Գերմանիայում, աղքատ ընտանիքում, սակայն նրա…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց