ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախարարը համալսարանի լավագույն շրջանավարտներին հանձնել է գերազանցության դիպլոմները: Արայիկ Հարությունյանը, ողջունելով մանկավարժականի շրջանավարտներին` շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը. «Դուք Հայաստանի Հանրապետության կրթության դեսպաններն եք կրթական հաստատություններում: Հավատացեք, որ ձեր գործունեությունը շատ ավելի կարևոր է, քան կարող եք պատկերացնել,-դիմելով շրջանավարտներին նշել է նախարարը և շարունակել,- Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ: Ուսուցչի աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի նոր Հայաստանը. դպրոցից դուրս կգա ազատ, անկախ, թե՞ կաղապարված քաղաքացի, քննադատող, վերլուծող, թե՞ անգիր անող աշակերտ: Սա նոր Հայաստանի ամենակարևոր խնդիրն է և այս իմաստով, ուսուցչի մասնագիտությունն իսկապես ամենակարևորն է»: Նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի վերաբերյալ դժգոհություններն և քննադատությունները շատ են: Նա վստահեցրել է, որ կրթության որակի բարելավման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու և այս համատեքստում պետք է դրական առաջընթաց արձանագրվի նաև մանկավարժական համալսարանի որակի ցուցանիշներում: «Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը՝ կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումն առանց չափազանցության ազգային անվտանգության խնդիր են»,- շեշտել է նախարարը և հավելել, որ այս ճանապարհին բոլոր համալսարանները և հատկապես մանկավարժները մեծ անելիք ունեն:
Միջոցառման ընթացքում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Ուսումնական նախագիծ. «Հայկական գինին՝ որպես ազգային ինքնության խորհրդանիշ» Բաղադրիչ Նկարագրություն Թեմա Հայկական գինեգործություն Առարկա(ներ) Հայոց պատմություն, Անգլերեն Թիրախային դասարան 9-րդ դասարան Տևողություն և ժամկետ 15 շաբաթ (2025-2026
Արտադասարանական լեզվական խաղերը՝ որպես խոսքի զարգացմանը նպաստող հետաքրքիր միջոց, ներառում են տարբեր խաղեր ու վարժություններ, որոնք նպաստում են երեխաների և պատանիների լեզվական ունակությունների, մտածողության և խոսքի զարգացմանը: Այսպիսի խաղերը ոչ…
Կրթության մեջ լեզվաբառարանական զարգացման ու խոսքի հմտությունների բարելավումը հանդիսանում է կրթական համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը: Դպրոցական կրթության ընթացքում աշակերտների լեզվաբառարանական զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այն հանդիսանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց