ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան». Լևոն Մկրտչյան

Հոկտեմբերի 11, 2016
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը տոնում է իր հիմնադրման 75-րդ տարեդարձը, որի առթիվ կազմակերպված տոնական հանդիսությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կրթօջախի տարբեր տարիների մանկավարժներ և շրջանավարտներ: Շնորհավորելով դպրոցի 75 ամյա հոբելյանը` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Դպրոցը հիմնադրվել է հեռավոր 1941 թվականին. այն կրում է արցախյան ազատամարտիկ Ռուբեն Եղոյանի անունը, և հիմա մեր կողքին են ապրիլյան պատերազմի մասնակից այս դպրոցի շրջանավարտներ. սա որոշակի կնիք է թողնում յուրաքանչյուրիս գիտակցության վրա»: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ 75, 100 և ավել տարիների պատմություն ունեցող մեր կրթական հաստատություններն են հենց ամուր պահում կապն անցյալի, ներկայի և ապագայի միջև: «Հայաստանի անկախության բանալին կրթական համակարգի մեջ է. մեր դպրոցներում տրվող կրթությունից, դաստիարակությունից է կախված նաև մեր երկրի ապագան: Հատկապես հիմա` նոր դարաշրջանում, երբ տեղեկատվական հոսքերն անընդհատ են, երբ գիտելիք ձեռք բերելը հեշտացել է նաև դպրոցի պատերից դուրս, երբ 3-4 տարեկան երեխայի համար գիտելիքը հասու է տարբեր աղբյուրներից, դպրոցի հիմնական դերակատարությունն է օգնել երեխային` վաղվա քաղաքացուն, զատել առաջնայինը` երկրորդայինից, առանձնացնել հիմնականը` սկզբունքայինը, իր տեսակի նկատմամբ հավատ և հպարտություն ունենալու, իրենից հետո իր շարունակությունը տեսնելու գործում: Սրանք շատ կարևոր հասկացություններ են, որոնք ուսուցչից պահանջում են հստակ, հաստատակամ գիտակցություն, որ ինքը նաև դաստիարակող է` անկախ դասավանդած առարկայից: Նա պետք է հասկանա, որ կատարում է շատ կարևոր մի խնդիր` կրթում է մի սերունդ, որը շարունակելու է կառուցել վաղվա մեր անկախ Հայաստանը»,-նշել է նա:

Զուգահեռներ տանելով նշվող Թարգմանչաց տոնի հետ` նախարար Լևոն Մկրտչյանն ընդգծել է. «Մի անգամ արդեն մեր ժողովուրդը հերոսացել է. մենք կարողացել ենք մեր պատմության ընթացքում տիեզերական ուսմունքը, քրիստոնեական արժեհամակարգը ոչ միայն առաջինն ընդունել, այլ բովանդակությամբ և ձևով դարձնել ազգային: Մեր տեսակը չի կարող շարունակվել, եթե համընթաց չգնա աշխարհի փոփոխություններին, եթե այն կապկի ուրիշների ձևաչափը: Եթե մենք կարծում ենք, որ արժե ունենանք մեր ուրույն ձեռագիրը, մեր տեսակի դարակը` համաշխարհային քաղաքակրթական ընտանիքում, ուրեմն պետք է կարողանանք մեր կրթական համակարգում այս երկու սկզբունքն ամրագրել` ամենաառաջավոր չափորոշիչներով, նորագույն տեխնոլոգիաներով զինված լինելով` միշտ հիշենք, որ դա անում ենք Հայաստանում. ուրիշ ոչ մի տեղ Արմավիրի թիվ1 դպրոց չկա»:

Մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում ներդրած ավանդի համար և Արմավիրի Ռուբիկ Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագրերով խրախուսվել են դպրոցի տնօրենն ու մի խումբ ուսուցիչներ, իսկ դպրոցը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…