ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Գիտության և կրթության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են. ԵՊՀ-ում մեկնարկել է գիտակրթական ֆորում

Հունիսի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանում այսօր մեկնարկել է «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական երկօրյա համաժողովը, որին մասնակցել է շուրջ 200 պատվիրակ:

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ…

Աշխատաժողով՝ ապագայի հմտությունները տնտեսության ոլորտներում սահմանելու մեթոդաբանության թեմայով

Հունիսի 13, 2023
Լուրեր կազմակերպություններից

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ապագայի հմտությունները տնտեսության ոլորտներում սահմանելու մեթոդաբանության» թեմայով աշխատաժողովին:

Աշխատաժողովին ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են Եվրոպայի կրթական հիմնադրամի՝ Հայաստանի շինարարական ոլորտում ապագայում պահանջվող հմտությունների վերաբերյալ…

ԵՊՀ-ում կանցկացվի հայ-ռուսական գիտակրթական համաժողով

Հունիսի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հունիսի 13-14-ը Երևանում կանցկացվի «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։

Երկօրյա համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ:

Բացմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի…

Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Հունիսի 8, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գերազանցության մեդալի հավակնորդ սովորողներն այսօր հանձնել են «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից կենտրոնացված առաջին քննությունը։

Հանրակրթական դպրոցներից կենտրոնացված կարգով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել գերզանցության մեդալի 148 հավակնորդ, որոնցից 137-ը մասնակցել է քննությանը:

Մեդալի կենտրոնացված կարգով պետական ավարտական քննությունների անցկացման նպատակով,…

Ընդունվում են հայտեր «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար

Հունիսի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ըն­դունումը:

Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանա­կա­լի ավանդ ունեցած հաստատություններին, պետա­կան և հասարակական կազմակերպություններին։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել…

Ամփոփվել են 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերը

Հունիսի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ հունիսի 1-ին տեղի է ունեցել 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների նոր դասագրքերի ստեղծման մրցութային հայտերի բացման, փաստաթղթերի ուսումնասիրության և արդյունքների ամփոփման գործընթացը:

Հայտերի գնահատման արդյունքում 65 անուն դասագրքերից /չափաբաժիններ/ հայտեր են ներկայացվել 49-ի համար: Չներկայացված չափաբաժինների համար առաջիկայում կհայտարարվի դասագրքերի ստեղծման նոր մրցույթ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Հունիսի 7, 2023
Լուրեր կազմակերպություններից

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը:

Նիստին մասնակցել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն…

ՀՕՖ-ը տրամադրել է 22 գիտական դրամաշնորհ

Հունիսի 6, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ԳԿՀԱՀ-ANSEF) միջոցով տրվող դրամաշնորհների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Այս տարի մրցույթին ներկայացված 125 գիտական հայտերից ԳԿՀԱՀ հետազոտական խորհուրդը հաղթող է ճանաչել 22-ը:

Ի լրումն ԳԿՀԱՀ-ի տրամադրած դրամաշնորհների՝ ՀՀ ԿԳՄՍՆ…

Ամփոփվել է «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը

Հունիսի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) ամփոփվել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից «Վերափոխենք աշխարհը» խորագրի ներքո իրականացվող «Մոլորակն ունի իմ ու քո օգնության կարիքը» համապետական աշակերտական նախագիծը:

Մարտին մեկնարկած նախագծին հայտագրվել և իրենց աշխատանքներն են ներկայացրել ՀՀ 8 մարզերի և Երևանի 50 դպրոցների շուրջ 256 աշակերտներ:

Ընդհանուր առմամբ՝ ներկայացվել…

Խրախուսելով ֆինանսական գրագիտությունը. մրցույթ՝ դպրոցականների և ուսանողների համար

Հունիսի 5, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթներ, համապատասխանաբար՝ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար:

Մրցույթների նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը և բարձրացնել ֆինանսների մասին հանրային իրազեկվածությունը, խրախուսել քննադատական ու ստեղծագործական միտքը երկրի ապագայի վրա ազդող տնտեսական խնդիրներին առնչվելիս: