ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Էջմիածնում և Արմավիրում բացվել են երիտասարդական կենտրոններ

Հուլիսի 28, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը:

Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:

Երկու քաղաքներում կայացած միջոցառումներին…

Հանդիպում երիտասարդների հետ՝ «Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովի շրջանակում

Հուլիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղակայված «Ծիծեռնակ» ճամբարում հուլիսի 23-ից անցկացվում է «Ռեֆորում» ճամբար-աշխատաժողովը, որը կազմակերպել են «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը, «Ռեստարտ» գիտակրթական-բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը: Ճամբարին մասնակցում են 150 ուսանողներ՝ ՀՀ ողջ տարածքից։

Աշխատաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետի պարտականությունները…

Հրազդան քաղաքին կփոխանցվի «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը

Հուլիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 30-ին Հրազդանում տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը շնորհվում է Հրազդան քաղաքին։

Ծրագրի պաշտոնական բացման արարողությանը և միջոցառումներին ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

Հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ երիտասարդ մասնագետների համար

Հուլիսի 27, 2022
Լուրեր կազմակերպություններից

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը Գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականների դպրոց» դրամաշնորհի շրջանակում օգոստոսի 15-25-ն իրականացնում է հնագիտական գտածոների վերականգնման ամառային դպրոց՝ նվիրված պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության, ամրակայման, վերականգնման և պահպանության խնդիրներին։

Դասընթացները կվարեն բնագավառի փորձառու մասնագետները՝ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր թանգարաններից ու գիտահետազոտական կենտրոններից։

Ամառային դպրոցի շրջանակում կքննարկվեն և կներկայացվեն՝

Միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակի մրցույթ՝ կին ուսանողների համար

Հուլիսի 26, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագրի շրջանակում տրամադրվող կրթաթոշակների այս տարվա մրցույթը: Ծրագրի նպատակն է խրախուսել երիտասարդ կանանց՝ մասնագիտանալու միջուկային գիտության և տեխնոլոգիայի ոլորտում:

Ծրագրի շրջանակում տարեկան ընտրված 150 կին դիմորդի տրամադրվելու է մինչև 20.000 եվրո կրթաթոշակ` աշխարհի տարբեր բուհերում միջուկային ոլորտի մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար, ինչպես նաև տարեկան…

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությանը

Հուլիսի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությամբ այսօր «Այբ» դպրոցում կազմակերպվել էր «Վերափոխելով կրթությունը» ազգային երիտասարդական խորհրդակցությունը:

Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար…

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցելու հրավեր

Հուլիսի 25, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման երևույթի և դրա դեմ պայքարն արծարծող լրագրողական մրցույթի կազմակերպում» դրամաշնորհի մրցույթ:

Դրամաշնորհի շրջանակում անցկացվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի լուսաբանման» ամենամյա մրցանակաբաշխություն: Նպատակն է խրախուսել ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բազմակողմանի, օբյեկտիվ…

«#Մենք միասին ենք» ֆորումի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը

Հուլիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք «#Մենք միասին ենք» միջազգային մրցանակի շրջանակում մեկնարկել է «Սոցիալական փոփոխություններ կամավորության միջոցով» խորագրով միջազգային արշավը:

Արշավին 3 անվանակարգերում կարող են մասնակցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք.

  • «Էկոլոգիա և կայուն զարգացում»,
  • «Բժշկություն և առողջ ապրելակերպ»,
  • «Հավասար հնարավորություններ և սոցիալական արդարություն»:

Հայտադիմումներն ընդունվում են մինչև 2022…

e-ITEC ծրագրի շրջանակում մեկնարկում են առցանց դասընթացներ

Հուլիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (e-ITEC) ծրագրին զուգահեռ, մեկնարկում է նաև առցանց դասընթացներ՝ on-site ITEC courses (թեմաների և ժամկետների վերաբերյալ տեղեկությունը կցվում է):

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել http://www.itecgoi.in/e-itec կայքում:

Շարունակվում է հայ դպրոցականների օլիմպիական հաղթարշավը. 2 բրոնզե մեդալ՝ Աշխարհագրության միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 12-18-ն առցանց ձևաչափով անցկացվել է Աշխարհագրության 18-րդ միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 2 բրոնզե մեդալ:

Բրոնզե մեդալների են արժանացել Ռուբեն Սարգսյանը (Գյումրու «Ֆոտոն» վարժարան, 12-րդ դաս․) և Հովհաննես Ստեփանյանը (Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի մ/դ, 12-րդ դաս․)։ Օլիմպիադային ՀՀ թիմը ներկայացրել են նաև «Քվանտ» վարժարանի աշակերտներ Մարիամ…