ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը:
Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ:
Երկու քաղաքներում կայացած միջոցառումներին ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան տնտեսական համագործակցության երկրորդ քարտուղար Րիկա Օնոդերան, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, ինչպես նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել երիտասարդական կենտրոնների բացման կապակցությամբ:
«Մինչև 2030 թ. կրթության զարգացման պետական ծրագրի առանցքում ՀՀ ողջ տարածքում կյանքի բոլոր փուլերում կրթական ծառայությունների հասանելիության ապահովումն է: Այս կենտրոնները կարևոր հարթակներ են երիտասարդների կարողությունների բացահայտման, զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման ու դրսևորման համար»,- ասել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. պետական ծրագրի երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում ամրագրված է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացման և իրացման կարևորությունը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ պետությունը պատրաստակամ է աջակցելու նմանատիպ նախաձեռնություններին նաև վերապատրաստումների, ցանցային համագործակցության, միջազգային հարթակներում ներգրավման և այլ միջոցներով:
Բաց երիտասարդական կենտրոնները Էջմիածնի և Արմավիրի համայնքների պատանիների համար ծառայելու են որպես ապահով տարածք՝ նպաստելով վերջիններիս համայնքային ներգրավվածության ու քաղաքացիական ակտիվության բարձրացմանը։ Կենտրոնները դեռահասներին և երիտասարդներին հնարավորություն կտան զարգացնելու ինտելեկտուալ հմտություններ և կարողություններ, մասնակցելու և իրենց ներդրումն ունենալու համայնքների զարգացման գործում:
Էջմիածնի և Արմավիրի երիտասարդական կենտրոնները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ապահով կենտրոնների մոդելով՝ այս համայնքներում բնակվող ավելի քան 700 դեռահասներին և երիտասարդներին աջակցելու, որպես կրթական միջավայր հանդես գալու համար:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն ընդգծել է կենտրոնների դերը՝ որպես դեռահասների և երիտասարդների՝ սեփական տարածք ունենալու կարևոր հանգամանք. «Այս կենտրոններն ապահով վայրեր են, որտեղ դեռահասները հավաքվում են, քննարկում խնդիրները, լուծումներ փնտրում, ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունենում, սովորում աշխատել թիմով, ձեռք բերում 21-րդ դարի հմտություններ և այլն»: Նա հույս է հայտնել, որ ամիսներ անց ականատեսը կլինեն, թե ինչպես են կենտրոնները ծառայում երիտասարդների կարիքներին:
Կենտրոնները հիմնելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանները: Համայնքները կենտրոնների համար հատկացրել են համապատասխան տարածք, վերանորոգման համար անհրաժեշտ ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն տրամադրել, ինչպես նաև կենտրոնների պահպանման ծախսերն ընդգրկել են համայնքների հնգամյա բյուջեի ծրագրում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ, վերանորոգել և կահավորել է հատկացված տարածքները՝ կենտրոններին տրամադրելով տարբեր տարիքի երեխաների և պատանիների համար անհրաժեշտ պիտույքներ:
«Հայաստանի Հանրապետությանն աջակցություն ցուցաբերելիս մենք առանձնակի կարևորում ենք կրթական ոլորտը, քանի որ կարծում ենք՝ երեխաներն անգին գանձեր են, իսկ կրթությունը՝ երկրի զարգացման հիմնաքարը։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ այս երիտասարդական կենտրոնները դեռ երկար ժամանակ կծառայեն որպես կարևոր կրթական կենտրոններ Էջմիածին և Արմավիր համայնքների երիտասարդների համար»,- ասել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը՝ Րիկա Օնոդերան:
Ներկաները միջոցառման ընթացքում հնարավորություն են ունեցել շրջելու և ծանոթանալու կենտրոնների պայմաններին, որոնք ներկայացրել են շահառուները՝ դեռահասներն ու երիտասարդները:
Նշենք, որ հաջորդ կենտրոնն առաջիկայում նախատեսվում է բացել Գավառ քաղաքում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան