ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Եվս 3 բրոնզե մեդալներ՝ Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադայից

Սեպտեմբերի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

2023 թ․ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 35-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 89 երկրի 355 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի (Սամվել Աբելյան, 12-րդ դասարան և Ծովակ Եգորյան, 10-րդ դասարան)…

Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ

Սեպտեմբերի 1, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է ստեղծագործական ուսումնական հաստատություններ:

Դանիել Դանիելյանը շնորհավորել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Նրա համոզմամբ՝ այս դպրոցն այն լավագույն կրթական հաստատություններից է, որի շնորհալի և տաղանդավոր շրջանավարտները…

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում տեղի է ունեցել նորակառույց դպրոցի բացումը

Սեպտեմբերի 1, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոցի բացումը, որին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի…

«Գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են». Ալֆրեդ Քոչարյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 1, 2023
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 1-ին Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, շնորհավորել դպրոցականներին և բարի երթ մաղթել նրանց նոր ուսումնական տարում:

Շնորհավորելով դպրոցականներին և ուսուցչական անձնակազմին՝ նախարարի տեղակալն ընդգծել է՝ գիտելիքն ու կրթությունը պետության հիմնաքարերն են:

Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Երևանի թիվ 54 դպրոցի աշակերտներին և մանկավարժներին Գիտելիքի օրվա առթիվ

Սեպտեմբերի 1, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոց:

Փոխնախարարը շնորհավորել է սովորողներին և մանկավարժներին՝ տոնը համարելով խորհրդանշական, որը ևս մեկ անգամ արժևորում է կրթության դերը. «Կրթության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը միտված է ձևավորելու…

Պարգևատրվել են դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտները

Օգոստոսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն օգոստոսի 31-ին պարգևատրել է դպրոցը գերազանցության մեդալով ավարտած շրջանավարտներին:

Մեդալների հանձնման արարողությանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Շնորհավորելով մեդալակիր շրջանավարտներին կրթության ասպարեզի այդ նշանակալի հաջողության համար՝ Ժաննա Անդրեասյանը մասնավորապես ասել է․ «Դպրոցում սովորելու տարիներին դուք ցույց եք տվել…

Քննարկվել են ՄԿՈւ ոլորտում գերմանական փորձը տեղայնացնելու հեռանկարները

Օգոստոսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է «Բիզնես և կրթություն» ասոցիացիայի նախագահ Մարինե Ժամկոչյանի գլխավորած գերմանացի գործընկերների պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը: Հանդիպման առանցքում նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում առաջիկա հնարավոր ծրագրերի համագործակցության…

«Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ․ վերապատրաստվում են մենթորները

Օգոստոսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ մեկնարկել է «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի մենթորների 6-օրյա վերապատրաստումը:

Երկու փուլով անցկացվող վերապատրաստմանը մասնակցելու է Երևանի և մարզերի ավելի քան 100 մենթոր, որոնք ընտրվել են մրցութային կարգով դիմած 500 հայտատուից։ Առաջին…

«ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք». մրցույթ` փորձագիտական գնահատման խմբի ձևավորման համար

Օգոստոսի 31, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով:

Փորձագիտական գնահատման խումբն իրականացնում է մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը:

Մրցույթին մասնակցել և խմբի կազմում ընդգրկվել կարող են երիտասարդական աշխատողներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների, ուսանողական խորհուրդների, նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ, երիտասարդության հատվածի դասընթացավարներ, փորձագետներ, հետազոտողներ, ինչպես նաև…

Մտահոգիչ է «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա» առարկաների ցուցանիշները. խորհրդակցություն՝ ավագ դպրոցների տնօրենների հետ

Օգոստոսի 29, 2023
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ավագ և մասնավոր դպրոցների տնօրենների հետ՝ ամփոփել օգոստոսյան խորհրդակցությունների շարքը:

Խորհրդակցությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի…