ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ

Օգոստոսի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:

Մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և…

Սեպտեմբերից ԲՏՃՄ առարկաների բոլոր ուսուցիչները 25% հավելավճար կստանան. մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոսի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Արագածոտնի մարզից մեկնարկել են ավանդական օգոստոսյան խորհրդակցությունները՝ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ։

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների, նոր ուսումնական տարվանից կիրառվելիք նորարարական մոտեցումների վերաբերյալ խորհրդակցությանը վարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նախարարության և մարզպետարանի հանրակրթության ոլորտի պատասխանատու պաշտոնատար…

Հայ-ռուսական երիտասարդական համաժողովի մասնակցության հրավեր

Օգոստոսի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 19-22-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում տեղի կունենա Հայ-ռուսական երիտասարդական համաժողով:

Համաժողովի նպատակն է ակտիվ երիտասարդների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծումը, փորձի փոխանակումը և միջազգային հարաբերությունների ամրապնդումը։

2023 թ. համաժողովը կանցկացվի Հյուսիսկովկասյան դաշնային համալսարանում՝ ՌԴ երիտասարդության հարցերի դաշնային գործակալության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության և ՀՀ երիտասարդական հասարակական կազմակերպությունների աջակցությամբ:

Համաժողովին կարող են մասնակցել երիտասարդական հասարակական կազմակերպությունների…

«Կրթությունը ձեր օգնությամբ կարող է դառնալ շատ ավելի լավը». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին

Օգոստոսի 22, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ օգոստոսի 21-ին, Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Ծրագրին մասնակցում է շուրջ 600 դիմորդից մրցութային փուլը…

Սարգիս Հայոցյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

Օգոստոսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ` ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թվականին կատարված լրացումների և փոփոխությունների համաձայնՆորաստեղծ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմավորվել է Բարձրագույն որակավորման…

Ամենամյա երիտասարդական ֆորումին մասնակցելու հրավեր

Օգոստոսի 21, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրավիրում է պետական գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների և երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու 2023 թվականի սեպտեմբերի 18-20-ը Ծաղկաձորում կայանալիք «Ամենամյա երիտասարդական ֆորումին»:

Ֆորումը նախորդում է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակմանը: Այն նպատակ ունի երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ…

1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ՝ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայից

Օգոստոսի 21, 2023
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Լեհաստանի Սիլեսիա քաղաքում օգոստոսի 10-20-ն անցկացվել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 50 երկրի 241 աշակերտ:

Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Արեգ Բարսեղյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Արտավազդ Հարությունյանը և Մարիա Առաքելյանը։ ՀՀ թիմից արծաթե մեդալի է արժանացել Վյաչեսլավ…

«Ուսուցիչը և աշակերտը պետք է զգան, որ պետության ուշադրության կենտրոնում են»․ Արաքսիա Սվաջյան

Օգոստոսի 19, 2023
Լուրեր կազմակերպություններից

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ տեղի է ունեցել արտագնա աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրակրթական նոր չափորոշչի ներդրման, նոր դասագրքերի ստեղծման, ուսումնական նյութերի կիրառման, հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխության, դպրոցների ֆինանսավորման և կառավարման նոր մոդելի վերաբերյալ մի շարք հարցեր։

Երկօրյա խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և…

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սյունիքի մարզ

Օգոստոսի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ:

Նա շրջել է մի շարք կրթական, մշակութային և սպորտային հաստատություններում, ծանոթացել կատարվող աշխատանքներին և առկա խնդիրներին։

Նախարարի առաջին կանգառը Մեղրիի պետական քոլեջն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է քոլեջի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, խնդիրներին։ Նախարարը հետաքրքրվել…

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ընթացքի մեջ է

Օգոստոսի 18, 2023
Լուրեր կազմակերպություններից

Մինչև 2026 թվականը 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման և վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրն ընթացքի մեջ է։

Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, ներկայացնելով ծրագրի ընթացքը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշում է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել 18 դպրոցի կառուցման և վերակառուցման, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման…