ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ

Հուլիսի 21, 2021
Պաշտոնական

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ:

Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը…

Կրթությունն ու մշակույթը՝ մեկ ամբողջություն. աշխատանքային խորհրդակցություն մշակույթի ոլորտը համակարգող աշխատակիցների հետ

Հուլիսի 20, 2021
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Ժամանակակից արվեստի, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունների աշխատակիցների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտային առանձնահատկություններին,…

«Խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը». Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մանկավարժների հետ

Հուլիսի 20, 2021
Պաշտոնական

Կարևորելով կրթական բարեփոխումների վերաբերյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների առաջարկությունները և մտահոգությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Կոտայքի մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 170 աշխատակիցներ,…

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հուլիսի 20-ից

Հուլիսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով նախարարության Անձնակազմի կառավարման վարչությունը 2021 թ. հուլիսի 20-ից կընդունի հավակնորդների փաստաթղթերը:

Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ձեռք բերելու համար հավակնորդներն անհրաժեշտ փաստաթղթերը կարող են Անձնակազմի կառավարման վարչություն…

Վահրամ Դումանյան. «Պետք է աշխատել լիարժեք նվիրումով և ըստ հնարավորինս արդյունավետ՝ նոր մոտեցումներով ու գաղափարներով»

Հուլիսի 19, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության Զարգացման ծրագրերի և մոնիթորինգի, Արտաքին կապերի և սփյուռքի, Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության, Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունների աշխատակիցների հետ:

Հանդիպումներին ներկա էին նաև նշյալ ոլորտները համակարգող նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և…

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

Հուլիսի 16, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող փոխնախարար Կարեն Թռչունյանը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներ, նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է 2021-2022 ուսումնական տարվա բուհերի…

Վահրամ Դումանյանը հանդիպել է Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեների աշխատակազմերի հետ

Հուլիսի 16, 2021
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում:

Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:

Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է…

Հաստատվել են «Առողջ ապրելակերպի» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը

Հուլիսի 16, 2021
Պաշտոնական

Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «Առողջ ապրելակերպ» դասընթացի փորձնական չափորոշիչը և ծրագրերը:

Ուսումնական նյութերը նախատեսված են 5-11-րդ դասարանների համար և առաջիկա սեպտեմբերի 1-ից ներդրվելու են ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:

Հանրակրթության նոր չափորոշչով մշակված 8…

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար կկիրառվի ֆինանսավորման նոր բանաձև

Հուլիսի 15, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների` պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգը:

Սահմանվել է նաև կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման բարձրացված չափաքանակը: Գործադիրի հուլիսի 15-ի նիստում ընդունված որոշմամբ` պետական բյուջեից նախադպրոցական հաստատության մեկ սանի հաշվարկով ֆինանսավորումը կկազմի շուրջ 425 հազար դրամ` տարեկան…

Համավարակը և կրթության շարունակականության ապահովումը Հայաստանում. ամփոփվել է «E-school Armenia» ծրագիրը

Հուլիսի 15, 2021
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ կազմակերպել էր «E-school Armenia» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:

Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը միջոցառման մասնակիցներին, այդ թվում՝ ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, ներկայացվել են արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության կազմակերպման…