ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Ի գիտություն հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների

Հուլիսի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին» N 780-Ա/2 հրամանի հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ` համաձայն ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի հուլիսի 22-ի N 1359-Ա/2 հրամանի:

Ըստ այդմ՝ Ցանկը համալրվել է վերապատրաստող երաշխավորված նոր կազմակերպություններով…

10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար

Հուլիսի 25, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ տրամադրվել է 10,8 մլն դրամ՝ Համահայկական հայագիտական օլիմպիադայի կազմակերպման համար:

Օգոստոսի առաջին կեսին անցկացվելիք օլիմպիադային կմասնակցեն շուրջ 90 պատվիրակներ՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:

Համահայկական հայագիտական օլիմպիադաները 2003 թվականից պետական ծրագրերի շրջանակում երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառումներն են, որոնք խնդիր ունեն խրախուսելու հայոց լեզվի, գրականության, պատմության և մշակույթի…

Սփյուռքի հայկական կրթօջախների մանկավարժների վերապատրաստումն իրականացվելու է առկա և հեռավար ձևաչափերով

Հուլիսի 22, 2022
Պաշտոնական Սփյուռքի լրատու

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թ. շարունակում է սփյուռքում գործող հայկական դպրոցների մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը կանցկացվի համակցված (առկա և հեռավար) ձևաչափերով:

Վերապատրաստման դասընթացներին կարող են մասնակցել հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն)…

Պարզաբանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենին ներկայացվող աշխատանքային ստաժի պահանջների վերաբերյալ

Հուլիսի 20, 2022
Պաշտոնական

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ, որով տնօրենի պաշտոնին հավակնորդների համար սահմանվում են մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի աշխատանքային ստաժի պահանջները, Հայաստանի իրավական ակտերի տեղեկատվական համակարգում հրապարակվել է պաշտոնական պարզաբանում :

Համաձայն վերը նշված օրենքի համապատասխան դրույթի` նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող…

Հուլիսի 19-26-ը տեղի կունենա բուհերի թափուր տեղերի մրցույթի հայտագրումը

Հուլիսի 19, 2022
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:

Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան: Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում, թափուր տեղերի ցանկը հրապարակված է ԳԹԿ կայքում:

Քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 20-ից

Հուլիսի 19, 2022
Պաշտոնական

ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 2022-2023 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում կբացվի հուլիսի 20-ին՝ ժամը 09։00-ից։

Համակարգում ներկայացված կլինեն Հայաստանի Հանրապետության բոլոր քոլեջներն ու ուսումնարանները։

Փաստաթղթերի ընդունման համար համակարգը բաց կլինի`

  • ոլորտային մասնագիտություններով դիմորդների համար՝ մինչև օգոստոսի 3-ը ներառյալ՝ ժամը 18:00-ն,

Վարկային ծրագրի միջոցներն ուղղվելու են կրթական հաստատությունների բարելավմանը

Հուլիսի 18, 2022
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը հուլիսի 14-ին կայացած նիստում հավանություն է տվել Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին, որը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ստորագրվել էր հունիսի 9-ին:

Համաձայնագրի համաձայն՝ 22 մլն 600 հազար եվրո գումարի չափով նախատեսվում է ընդլայնել «Կրթության բարելավում» վարկային ծրագրի ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021-2026 թթ.…

Պարզաբանում. dimord.am կայքում ավարտական վկայականները հնարավոր կլինի ներբեռնել հուլիսի 20-26-ը

Հուլիսի 15, 2022
Պաշտոնական

Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների այն դիմորդները, որոնք չեն հասցրել կրթության ավարտական վկայականները ներբեռնել dimord.am կայքում, կարող են դրանք մուտքագրել հուլիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս փուլում հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերի համակարգ մուտքագրումը որևէ ազդեցություն չի ունենա ընդունելության մրցույթի արդյունքների վրա: Հավասար միավոր…

Բուհական ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 18-ին. կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը

Հուլիսի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը` նախարար Վահրամ Դումանյանի գլխավորությամբ:

Նիստին մասնակցել են ոլորտը համակարգող նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բուհերի ռեկտորներ, նախարարության ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչներ։

Հաստատելով օրակարգը` ընդունող հանձնաժողովը քննարկել և հաստատել է ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն…

Մրցույթ` «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով

Հուլիսի 15, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, «Տարվա լավագույնները» մրցութային հանձնաժողով ձևավորելու նպատակով, հայտարարում է ուսուցչական կազմակերպությունների ընտրության մրցույթ:

Մրցութային հանձնաժողովում ուսուցչական կազմակերպություններից ընդգրկվում է երկու ներկայացուցիչ։

Հանձնաժողովում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել դիմում կազմակերպության ղեկավարի անունից, կազմակերպության կանոնադրության և գրանցման վկայականի պատճենները, ինչպես նաև լրացված ձևաչափի (Word) տարբերակը:

Փաստաթղթերն ընդունվում…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: