ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան

Ապրիլի 10, 2023
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը,…

Հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը

Ապրիլի 10, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2023-2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերը:

Որոշման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2023-2024 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացվել է՝

Ուսման վարձի փոխհատուցում կհատկացվի նաև հեռավար ուսուցմամբ սովորողներին

Ապրիլի 7, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել բուհերում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում:

Գործող կարգավորմամբ՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ…

Սյունիքի մարզի 40 գյուղական բնակավայրերում կկառուցվեն նոր կրթահամալիրներ

Ապրիլի 6, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 440 մլն 290 հազար դրամի չափով: Նախատեսված գումարն ուղղվելու է ՀՀ Սյունիքի մարզում կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝…

Կայացել է 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխությունը

Ապրիլի 5, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2022 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մրցանակաբաշխությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, բուհերի ռեկտորներ և ուսանողներ:

ՀՀ բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանող:

1-ին տեղը զբաղեցրել…

Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

Ապրիլի 3, 2023
Պաշտոնական

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի…

Երկարաձգվել է դասագրքերի ստեղծման դրամաշնորհի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը

Մարտի 31, 2023
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ, որի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 15:00-ը:

Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ստեղծման նախագիծը

Մարտի 30, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, այն համարվել անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝…

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին

Մարտի 29, 2023
Պաշտոնական

Մարտի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ուղեկցությամբ փոխնախարար Արա Խզմալյանի։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց նախարարի այցը Սուրբ Էջմիածին՝ պատեհ առիթ նկատելով այն՝ տեղեկանալու կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրների ու…

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը

Մարտի 29, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:

Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: