ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բազմաթիվ հարցադրումներ է ստանում «Հանրակրթության մասին» օրենքի այն մասերի վերաբերյալ, որոնցով սահմանված են «կրթության կառավարման ոլորտի» և «կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում» համապատասխան աշխատանքային ստաժի պահանջները:
Կարևորելով հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տրամադրման, ինչպես նաև պետական ուսումնական հաստատության գործադիր մարմին հանդիսացող վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման գործընթացների բնականոն կազմակերպումը և տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար հայտ ներկայացնող քաղաքացիների համար օրենքով ներկայացված պահանջների՝ հնարավորինս հստակ և կանխատեսելի լինելը, ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանումներ է ներկայացնում վերոգրյալ հարցերի վերաբերյալ:
Այսպես՝ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն 7 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Օրենքի վերը նշված դրույթով սահմանված է, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և կրթության կառավարման ոլորտի համապատասխան ստաժ:
Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
Հարկ է նշել, որ կրթության ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով, այն է` ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 216-Ն որոշման հավելված N 1-ով հաստատված՝ ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկով և ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման հավելված N 3-ով հաստատված՝ «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությամբ սահմանված են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնային պարտականությունները, համաձայն որոնց՝ տնօրենի աշխատանքային գործառույթներն ուղղված են հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների համակարգմանը և մեթոդական ղեկավարմանը: Սահմանված է նաև, որ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենը համարվում է մանկավարժական աշխատող, և այդ պաշտոնը զբաղեցրած կամ զբաղեցնող անձանց համար տվյալ ժամանակահատվածը հաշվարկվում է որպես մանկավարժական ստաժ:
Վերը նշված իրավական ակտերի համապատասխան դրույթների համադրումից և վերլուծությունից պարզ է դառնում, որ հանրակրթական ուսումնական հաստատության գործադիր մարմնի` տնօրենի գործառույթները հիմնականում մասնագիտական են, և վերջինս հանդիսանում է մանկավարժական աշխատող:
Օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել ՀՀ քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 7 տարվա ընթացքում քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն 5 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասը՝ նախարարությունը պարզաբանում է.
Կրթության կառավարման ոլորտի ստաժ է համարվում «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական կառավարման համակարգի մարմիններում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված՝ պետական ծառայության պաշտոններ, համայնքային ծառայության պաշտոններ կամ հանրային պաշտոններ զբաղեցնող՝ կրթության ոլորտում վերապահված լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձանց աշխատանքային ստաժը։
Կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում ստաժ է համարվում ղեկավար պաշտոններ զբաղեցնող այն անձանց աշխատանքային ստաժը, որոնք պետական կամ մասնավոր ոլորտում իրականացնում են կազմակերպման, վերահսկման, համակարգման գործառույթներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան