ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Պաշտոնական

Պարգևատրում՝ «Ուսուցչի օրվա» շրջանակում

Հոկտեմբերի 6, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մի խումբ մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ «Ուսուցչի օրվա» շրջանակում արժանացել են ԿԳՆ պարգևների: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է ուսուցչի աշխատանքի կարևորություն պետության և հասարակության համար. «Մենք լիահույս ենք, որ հասարակությունն…

«Ուսուցչի դերակատարման կարևորությունն ուղիղ համեմատական է հասարակության որակին» Լ. Մկրտչյան

Հոկտեմբերի 6, 2016
Պաշտոնական

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հոկտեմբերի 5-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ընթացքում մրցանակներ են հանձնվել 2016 թվականի «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն տնօրեն» և «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթած մանկավարժներին: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ, մարզպետներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, մանկավարժներ:

Հանրապետության բոլոր մանկավարժներին…

Ազգային կրթական համակարգերի զարգացումը` համագումարի առանցքում

Հոկտեմբերի 5, 2016
Պաշտոնական

Մոսկվայում այսօր ամփոփվել են «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո ընթացող համագումարի աշխատանքները, որի շրջանակում կայացել է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստը: Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նկատել է, որ կայացած հանդիպումները ցույց են տվել, որ կրթության…

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Հոկտեմբերի 5, 2016
Պաշտոնական

Սիրելի ուսուցիչներ, մանկավարժներ, դաստիարակներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ:

Հայ ժողովրդի համար ուսուցիչը մեծ արժեք է` գնահատանք, մեծարում: Սերունդների կյանքում անգնահատելի հետք թողած և բոլորի կողմից ակնածանքի արժանացած մարդկանց է մեր ժողովուրդը ուսուցիչ կոչել, ուստի պատահական չէ, որ մեր պետական տոնացույցում հատուկ նշվում է «Ուսուցչի օրը»:

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան

Հոկտեմբերի 3, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն:

Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն…

Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը

Հոկտեմբերի 3, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը: Այդ առիթով քոլեջում կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի դասախոսներ, ուսանողներ: Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը…

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Հոկտեմբերի 3, 2016
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները:

Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով:

Նախատեսվում է նաև Անկախ…

Վարչապետն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 30, 2016
ՏՀՏ նորություններ Պաշտոնական

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամներին:
Վարչապետը, կարևորելով ՏՏ բնագավառի զարգացման ներուժը, նշել է, որ ակնկալում է հանդիպման մասնակիցներից լսել կառավարությունից սպասվող այն քայլերը, որոնք կնպաստեն ոչ միայն մրցունակ ՏՏ արտադրանքի ձևավորմանը, այլև երկարաժամկետ արդյունավետ ծրագրերի…

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

Սեպտեմբերի 30, 2016
Պաշտոնական

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է «Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ) բնակավայրերի հզորացման նախապայման» խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին և բարձրագույն ուսհաստատությունների,…

Ընտանիք-25. Պատմությունը շարունակվում է...

Սեպտեմբերի 30, 2016
Պաշտոնական

Սեպտեմբերի 24-ին կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և «Ընտանիք» կենտրոնի 25- ամյակներին նվիրված տոնակատարություն:

1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ նվիրվեց դեռահասների հիմնախնդիրների լուծմանը: Հիմնադիր տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ջանքերով ազգանվեր առաքելությանը ներգրավվեցին բարերարներ, ովքեր, անկախ…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան