ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն:
Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. «Հասարակությունում կրթության դերի ու տեղի հստակեցումը մշտապես հրատապ խնդիր է եղել, որը քննարկվել է քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում: «Կրթության փիլիսոփայություն» հասկացության վերաիմաստավորումն առավել սուր է 21-րդ դարում: Ժամանակակից կրթական համակարգերն արտահայտում են հասարակությունում լայնածավալ որակական փոփոխություններ և բախվում են այն նույն հակասություններին` ինչին բախվում է հենց ողջ հասարակությունը»: Պատմական էքսկուրս անցկացնելով անկախության 25 տարիներով՝ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտը Հայաստանում դժվար շրջան է ապրել. «Մի կողմից պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային համակարգի կայացմամբ մեր երկիրը զարգանում էր բարդ քաղաքական և տնտեսական պայմաններում` 1988 թվականի ահավոր երկրաշարժը, որն ավերեց հանրապետության տարածքի 30 տոկոսը, Թուրքիայի կողմից շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը և խոշտանգումները վերապրած հայ փախստականների հսկայական հոսքերը: Կրթության ընդհանուր որակի անկման գործընթացների կանխման համար պետք էր ստեղծել հասարակության զարգացման և կրթական պարադիգմաների ամբողջական հայեցակարգ»,- նշել է Լևոն Մկրտչյանը: 90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը, երբ մշակվել է ազգային կրթական ծրագիրը, համարելով բեկումնային՝ ԿԳ նախարարը ձևակերպել է կրթության զարգացման այսօրվա ձևաչափը. «Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի նոր սերնդի գիտելիքահեն և մշակութային զարգացում, իսկ կրթության կառուցողական հիմքը` հումանիզմի, ժողովրդավարության և կրթության հեռանկարների գաղափարախոսություն: Հնարավոր չէ, այս ամենը պատկերացնել առանց մեր երկրների կրթական հասարակությունների միջև ինտեգրացիոն գործընթացների նոր ընկալման զարգացման հեռանկարների»:
Անդրադառնալով համագործակցության քսանհինգ տարիներին, նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.«Մենք կարող ենք ասել, որ ծնվել և մեծացել է առաջին հետխորհրդային սերունդը, որն ունի սեփական գաղափարները, սեփական փորձը և աշխարհընկալումը:Վստահ եմ, որ այժմ` երկու տասնամյակ անց, անհրաժեշտ է արժանին մատուցել այն քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր իրենց մեջ ուժ գտան կանխել ԽՍՀՄ փլուզման չվերահսկվող պայթյունը և սկսեցին նոր որակի համագործակցության կառուցումը»:
ՀՀ ԿԳ նախարարի ընդգծմամբ՝ այդ ընթացքում մեծ դեր են խաղացել կրթության գործիչները, որոնք անտեսելով ծանրագույն պայմանները, շարունակել են կատարել իրենց մարդկային և մասնագիտական պարտքը:
Համագումարի ընթացքում ԱՊՀ «Կրթության գերազանցիկ» մեդալով Հայաստանի կողմից պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, Պլեխանովի անվան տեխնիկական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Գայանե Յազիչյանը,Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը և Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:
Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անադամ պետություններում» խորագրի ներքո:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարության կայք
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց