Երևանում այսօր մեկնարկել է «Հմտություններ բիզնեսի համար, բիզնես՝ հմտությունների համար» մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) միջազգային համաժողովը, որը կազմակերպել են ՀՀ կրթության և գիտության և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունները (BMZ)` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում»…
Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում բացվել է զարգացման երկու կենտրոն, որոնց նպատակն է՝ բարելավել 17-ից 20 տարեկան երիտասարդների անգլերենի և աշխատանքային հիմնարար հմտությունները: Նախագծի մեկնարկն ազդարարվել է Արարատի տարածաշրջանային քոլեջի և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: «21-րդ դարի աշխատաշուկայում առանց լրացուցիչ հմտությունների, մասնավորապես, լավ կամ գերազանց օտար լեզուների…
Հայաստանում չինարենի և չինական մշակույթի տարածման գործում ունեցած ավանդի համար Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յանգ Մեյխուն պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Հանձնելով պարգևը՝ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել մեր երկրում Կոնֆուցիուսի ինստիտուտի գործունեության ընդլայնման կապակցությամբ, որի արդյունքում մեծացել է նաև չինարենի և…
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել են Երևանի «Վարդանանց ասպետներ» թիվ 106 հիմնական դպրոց, որտեղ նկարիչ Պետո Պողոսյանը «Քո արվեստը դպրոցում» նախագծի շրջանակում անցկացրել է կերպարվեստի առաջին դասը: 8-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված կերպարվեստի դասի ընթացքում նկարիչը ներկայացրել է ժամանակակից վարպետների՝…
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպում-քննարկմանը, որը նախաձեռնել էր Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը: Հանդիպմանը ծավալուն ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Հարցուպատասխանի ձևաչափով ծավալված քննարկման ընթացքում Երևանի թիվ 155 դպրոցի աշակերտ Էդուարդ Գասպարյանը հարց է բարձրացրել…
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցները չեն կարող օգտագործվել որպես վարչական ռեսուրս: Կրթական գործընթացը բացառապես ապաքաղաքական է և աշխատանքային ժամերին դպրոցի տարածքում արգելվում է որևէ տեսակի քարոզչություն: Աշխատանքային ժամից դուրս մանկավարժներն, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, ազատ են իրականացնելու իրենց քաղաքացիական և քաղաքական համոզմունքներից բխող գործողություններ: Այս մասին Երևանի…
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ աջակցությամբ, մշակել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման /ԱՀՈՒ/ զարգացման 2019-2025թթ. հայեցակարգի և ճանապարհային քարտեզի» նախագիծը, որն այսօր ներկայացվել է բոլոր շահառու խմբերին: Նախագծի ներկայացմանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության…
ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթության նախագիծը, որը դպրոցներում իրագործվող հերթական մշակութային ծրագիրն է: Նախագծի շրջանակում գրականության, կերպարվեստի և երաժշտության ոլորտների շուրջ 50 արվեստագետներ կայցելեն Հայաստանի բոլոր պետական հանրակրթական դպրոցներ` աշակերտներին ներկայացնելու իրենց արվեստը: Այդ նպատակով նախապես հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որի…
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ընդունել է Եվրոպական կրթական հիմնադրամի /ԵԿՀ/ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում մասնավոր հատվածի ներգրավման գծով մասնագետ Դիդիյե Ժիլբերին: Փոխնախարարը նշել է, որ առանց Եվրոպական միության տեխնիկական և բովանդակային աջակցության` Հայաստանի ՄԿՈՒ ոլորտում հնարավոր չէր լինի իրականացնել բազմաթիվ բարեփոխումներ և ստանալ ցանկալի…
Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարություն հասցեագրված բազմաթիվ դիմումները` ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրահանգով, սոցիալապես անապահով, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի փոխհատուցման նպատակով փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել է մինչև նոյեմբերի 23-ը: Ըստ այդմ` անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող և սահմանամերձ համայնքներում…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…