ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է գտնվել «ԵՄ-ն հանուն երիտասարդության. ՍԵՅ ԵՍ` հմտություններ աշխատանքի համար» ծրագրի աշխատաժողովին: Ներկայացվել են 2018-21 թվականներին նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտում եռամյա ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները:
Նախարարի տեղակալն իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին ԵՄ աջակցությամբ իրականացվող ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների արդյունքներն ամփոփելով՝ պետք է զուգահեռաբար սկսենք նաև հաջորդ քայլերը պլանավորել: Ժաննա Անդրեասյանի խոսքով` ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի վերջին նիստում քննարկվել է մասնագիտական կողմնորոշման խնդիրը, և աշակերտները հարց են բարձրացրել սովորելուն զուգահեռ աշխատելու հնարավորության մասին:
«Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելը, որի ներդրման ուղղությամբ կրթական համակարգը համագործակցում է ԵՄ-ի հետ, երիտասարդների զբաղվածությունը խթանելու տեսանկյունից առաջնային հարց է: Կարևոր է նաև այն փորձը, որ կուտակվում է տարբեր ծրագրերի իրականացման արդյունքում: Փորձնական ծրագրերի շնորհիվ առաջին հերթին մենք կարողանում ենք զարգացնել ուսումնական հաստատությունների ենթակառուցվածների և մարդկային ռեսուրսների կարողությունները: Երկրորդ` նոր գործընկերության և աշխատանքի վրա հիմնված ուսուցման փորձ ենք ձեռք բերում, որը լավ հիմք է ստեղծում հետագա ինստիտուցիոնալ քայլերի իրականացման համար: ԿԳՄՍ նախարարությունում այժմ քննարկում ենք փորձարկման փուլի արդյունքների հիման վրա օրենսդրական փոփոխություններ ձեռնարկելու հարցը` համաձայն աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգի»,- նշել է նախարարի տեղակալը` կարևորելով հատկապես մարզային ուսումնական հաստատությունների կարողությունների հզորացումը: Նրա խոսքով` իրականացված ծրագրերի վերլուծությունը հնարավորություն կտա իրավական դաշտի փոփոխությունները կատարել ավելի նպատակային և թիրախային:
Հանդիպման մասնակիցներին տեսաուղերձով ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մեթոդաբանությամբ մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացը, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների վավերացման համակարգի բարելավմանն ուղղված առաջարկները, անդրադարձ է եղել նաև ՄԿՈՒ ոլորտում ներառական կրթության իրականացման խնդիրներին:
«Վորլդ Վիժեն Հայաստան» և «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ կազմակերպությունների ներկայացուցիչներ Լիանա Սարգսյանը և Լիլիթ Բեգլարյանն աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել են «ԵՄ-ն հանուն երիտասարդության. ՍԵՅ ԵՍ` հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակում ՄԿՈՒ հաստատությունների և գործատուների հետ կյանքի կոչված ծրագրերը, որոնք փորձնական նպատակով իրականացվել են Արարատի պետական, Գավառի և Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջներում, Ալավերդու արհեստագործական ուսումնարանում:
Ծրագրերն իրականացվել են ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Նշված հաստատությունները ստացել են ժամանակակից նյութատեխնիկական բազա. մասնավորապես Ալավերդու արհեստագործական ուսումնարանը` կցորդիչով տրակտոր, Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջը` կաթի-կաթնամթերքի և պանրագործության, Արարատի պետական քոլեջը` գինեգործության, Գավառի գյուղատնտեսական քոլեջը` անասնաբուժության լաբորատորիա:
Մշակվել են ոչ ֆորմալ ԱՀՈՒ (Աշխատանքի վրա հիմնված ուսուցման) կարճաժամկետ ծրագրեր, որոնցով իրականացվել են վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների մասնակիցներից ոմանք արդեն աշխատանք են գտել գործատուների մոտ, կան նաև դեպքեր, երբ նրանք հիմնել են իրենց բիզնեսը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան