ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ > Մշակութային լուրեր

Ազգային գրադարանային շաբաթն այս տարի հոբելյանական է

Ապրիլի 12, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթն է: Այն կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և 2002 թ.-ից անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից: Միջոցառման նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:

Ազգային գրադարանային շաբաթին իրենց ծրագրերով միանում…

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը 100 տարեկան է

Ապրիլի 9, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականին լրանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հիմնադրման 100-ամյակը: Թանգարանի հիմնադիրն է բանասեր, պատմաբան Երվանդ Շահազիզը:

100-ամյա թանգարանի հոբելյանի, անցած ճանապարհի, ծրագրերի, առաջիկա անելիքների մասին խոսել ենք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի հետ:

Թանգարանի հիմնական ուղերձը

Մշակութային խոշոր արժեքներ ամբարած Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի…

«Կարմիր բլուր» հնավայրում իրականացվում են պեղումներ. հայտնաբերվել է ուրարտական շերտ

Ապրիլի 8, 2021
Մշակութային լուրեր

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ:

Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին: Տարածքն ընդգրկում է 25 մ քառակուսի, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են:

ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ…

Դասընթացներ՝ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների համար

Ապրիլի 8, 2021
Մշակութային լուրեր

«Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի շրջանակում ապրիլի 7-ից իրականացնում է դասընթացներ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների, PR պատասխանատուների և մարքեթոլոգների համար:

Ծրագրի տևողությունը 6 շաբաթ է։ Այդ ընթացքում կիրականացվեն «Ռազմավարական կառավարում»,…

Ալեքսանդր Սպենդիարյան - 150

Ապրիլի 7, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լոնդոնի «Ռուսսոտրուդնիչիստվան» և Լոնդոնի հայկական «Քլինգեն» երգչախումբն ու մշակութային ասոցիացիան նշում են մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը:

Սիփան Օլահ (տենոր, Միացյալ Թագավորություն-Հայաստան),

Եվգենիա Տերենտիևա (դաշնամուր, Միացյալ Թագավորություն-Ռուսաստան), Գենադի Իվանով (գեղանկարիչ, Միացյալ Թագավորություն-Ռուսաստան-Բելառուս):

Առաջին անգամ կցուցադրվեն Արա Սարգսյանի էսքիզային աշխատանքները

Ապրիլի 6, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 7-ին՝ ժամը 18:00-ին, Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում կբացվի ցուցահանդես` նվիրված մեծ քանդակագործ Արա Սարգսյանի ծննդյան 119-ամյակին:

Կցուցադրվեն Արա Սարգսյանի ընտանիքին պատկանող արխիվից վարպետի՝ տարբեր ժամանակներում կատարած էսքիզային աշխատանքները, որոնք ցուցադրվելու են առաջին անգամ:

Ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 28-ը:

Ցուցահանդեսի շրջանակում ելույթ կունենան «ԱՐԱՐ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար…

Տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը

Ապրիլի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը, որի օրակարգի առանցքային թեմաներից էր Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ և երաշխավորված պաշտպանության, դրանց նկատմամբ վանդալիզմի դեպքերի կանխման և ինքնության խեղաթյուրման հարցը:

«Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վտանգն իրական է՝ հաշվի առնելով…

Քննարկվել են հայ-ֆրանսիական կինոհամագործակցության հարցերը

Ապրիլի 5, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար Սիրիել Լուրդը, համագործակցության ծրագրերի պատասխանատու Մարիամ Դավթյանը, կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ֆրանսիական կապերն ու հարուստ մշակութային…

ՀՀ-ում առաջին անգամ ձայնագրվել են Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները

Ապրիլի 5, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը տեսաձայնագրում է Լյուդվիգ վան Բեթհովենի սիմֆոնիաները:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի 96-ամյա գործունեության պատմության ընթացքում առաջին անգամ տեսաձայնագրվելու են Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները: Այդ սերիալ տեսաձայնագրության արդյունքում կթողարկվի 5 CD և 5 DVD–ներից կազմված հավաքածու:

Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար…

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է Մանկական գրքի միջազգային օրը

Ապրիլի 2, 2021
Մշակութային լուրեր

Ապրիլի 2-ը՝ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր (International Children's Book Day), որը 1967 թվականին սահմանվել է «Մանկական գրականության միջազգային խորհրդի» կողմից (IBBY):

«Մանկական գրականության միջազգային խորհուրդը» երկու տարին մեկ այդ օրը Հ․ Ք․ Անդերսենի անվան մրցանակ է հանձնում մանկական գրքերի…

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…