ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ > Մշակութային լուրեր

Դասական բացօթյա համերգ՝ Երերույքի տաճարում

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, Երերույքի տաճարում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում կանցկացնի «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող դասական համերգ։

Միջոցառմանը հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Համերգային ծրագրում կհնչեն Բեթհովենի,…

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմաս­նակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին:

Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ…

Երևանում կանցկացվի իրանական ժամանակակից ֆիլմերի ցուցադրություն

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային կինոկենտրոնը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը սեպտեմբերի 23-25-ը կիրականացնեն «Իրանի ժամանակակից կինոյի օրեր» ծրագիրը։

«Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» տեղի կունենա իրանական ժամանակակից երեք ֆիլմերի ցուցադրություն. սեպտեմբերի 23-ին՝ «Թիկնապահը» (ռեժիսոր Էբրահիմ Հաթամիկիա, 2016 թ.), սեպտեմբերի 24-ին՝ «Վիլլայի բնակիչները» (ռեժիսոր Մունիր Ղեյդի, 2017 թ.), սեպտեմբերի 25-ին՝ «Գիշերային…

«Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին

Սեպտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան և Սպիտակ քաղաքներում կանցկացվի «Թատերական Լոռի» 29-րդ միջազգային փառատոնը:

Փառատոնի շրջանակում «Ռուսական թատրոնի օրեր» ծրագրի անցկացմանն աջակցում է «Русский мир» հիմնադրամը:

«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է Վանաձորի Հովհաննես…

Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 25-26-ին՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով

Սեպտեմբերի 22, 2021
Մշակութային լուրեր

Եվրոպական ժառանգության օրերը յուրաքանչյուր տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984 թվականին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:

«Եվրոպական ժառանգու­թյան օրեր» ծրագիրը պաշտոնապես հաստատվել է Եվրոպայի խորհրդի կողմից 1991 թվականին, իսկ 1999 թվականին ծրագրին միացել է նաև…

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանը կնշվի «Երկիր հայրենի» ներկայացման առաջնախաղով

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հովհ. Աբելյանի անվան Վանաձորի պետական դրամատիկական թատրոնն այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը:

Հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է թատրոնի ողջ անձնակազմին և ղեկավարությանը՝ նշելով, որ մարզային թատրոնները կրում են անգնահատելի առաքելություն և նշանակություն մեր մշակութային կյանքում:

«Մարզային թատրոններն այն բացառիկ, եզակի կառույցներն են,…

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարել է 100-րդ թատերաշրջանը

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր մամուլի ասուլիսով ազդարարվել է Մայր թատրոնի հոբելյանական 100-րդ թատերաշրջանի մեկնարկը: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին` ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, գրաֆիկ դիզայներ Էդիկ Պողոսյանը, «Լիթ մուն»…

Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավան համայնքի վարչական տարածքում գտնվող Աստվածընկալ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցին ու գավիթը կվերականգնվեն, հուշարձանի տարածքում կիրականացվեն բարեկարգման աշխատանքներ:

Աշխատանքները կիրականացվեն մեկենասության ծրագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր ստորագրված հուշագրի համաձայն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և բարերար «Նորիկ 70» ՍՊԸ տնօրեն Հրայր Ավետիսյանը…

ՀՀ անկախության տոնի շրջանակում ԿԳՄՍՆ թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումները

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները ՀՀ անկախության 30-ամյակի շրջանակում հանդես կգան մի շարք ներկայացումներով և համերգային ծրագրերով: Մանրամասն տեղեկատվությունը՝ այստեղ:

Ամփոփվել են «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնի արդյունքները

Սեպտեմբերի 17, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն անցկացված «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոնն ամփոփվել է։ Այս տարի այն իրականացվել է հիբրիդային ձևաչափով՝ երկու փուլով. առաջին փուլը՝ օգոստոսի 2-ից սեպտեմբերի 15-ն ավանդական (օֆլայն, 41 օր) և երկրորդ…

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…