ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին:
Վերոնշյալ ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու հրատապությունն ու անհրաժեշտությունը բխում են պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության կարևորությունից: Առկա խնդիրները վկայում…
Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ վերաբաշխումը կատարվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է «Bayern fit for Partnership» լարային և կսմիթային երաժշտական գործիքների ուսումնասիրության ծրագրին:
Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում: Այն իրականացվել է Բավարիա երկրամասի էկոնոմիկայի նախարարության և Գերմանական տնտեսական միավորման հետ համատեղ:…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ից նոյեմբերի 6-ն անցկացվում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը:
Նոյեմբերի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնի միջազգային փառատոնի
փակման գալա համերգը: Համերգին կմասնակցեն երգեհոնահարներ Արմեն Աղաջանյանը, Լուսինե Հարությունյանը, Լուսին Սառաջյանը,…
Օրերս տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գործող փորձագիտական հանձնաժողովի երրորդ նիստը, որի ընթացքում նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել մարզային մի շարք պատմամշակութային օբյեկտների:
Հանձնաժողովի որոշմամբ` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոնի շենքը, Արարատի (Լանջառ գյուղ) և Սյունիքի (Նորավան գյուղ) մարզերում գտնվող մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտերը, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի երեք խաչքարերը (XII-XIII դդ.), Կոտայքի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել է հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ:
ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, իսկ բարերարի կողմից՝ վերջինիս ներկայացուցիչ Էդուարդ Մանուկյանը:
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնների համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է Ու. Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացումը:
Նոյեմբերի 2-ին և 3-ին Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնում տեղի կունենա «Հրաշագործը» ներկայացման երևանյան առաջնախաղը:
Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում ՀՀ ԿԳՄՍ…
Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը:
Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս» ընկերության «Rolex Prize of the Audience» հանդիսատեսի մրցանակին:
Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։
…ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Կռիլովի ելույթով: Անվանի ջութակահարի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել…
2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի:
Պեղումներ են իրականացվում Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի (հնագետ՝ Միխայիլ Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր բնակատեղիի (հնագետ՝ Ռուբեն Բադալյան),…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց