ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ըմբշամարտ. Հայտնի են ԵԱ-ին հայտավորված ըմբիշները

Հունվարի 22, 2024
Սպորտային լուրեր

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է այն ըմբիշների անունները, որոնք փետրվարի 12-ից 18-ը Բուխարեստում կմասնակցեն Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանը հայտավորել է 10 ըմբիշի՝ Մանվել Խաչատրյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Աշոտ Խաչատրյան (72 կգ), Մալխաս Ամոյան (72…

Ամփոփվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հունվարի 22, 2024
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը:

Տղամարդկանց առաջնությունում կարիերայի ընթացքում 2-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը: Անցկացրած 9 պարտիաներում նա վաստակել է 9 հնարավորից 6 միավոր: Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են…

Շախմատ. Կանանց պայքարում միանձնյա առաջատար կա, տղամարդկանց պայքարում եռիշխանություն է

Հունվարի 19, 2024
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտին են մոտենում Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները:

7-րդ խաղափուլից հետո տղամարդկանց պայքարում գլխավոր եռյակը հավասար՝ 4.5-ական միավորով զբաղեցնում են Զավեն Անդրիասյանը, Էմանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարներին 0.5 միավորով զիջում են Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Կանանց պայքարում 7 հնարավորից վաստակած…

Դոհա-2024. երեք հայ ջրացատկորդ կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Հունվարի 19, 2024
Սպորտային լուրեր

Փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելու է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը: Ջրացատկի մրցումներում Հայաստանը կներկայացնի երեք մարզիկ:

Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ երիտասարդների ընտրությունը պայմանավորված է հավաքականի հիմնական կազմի անդամների վնասվածքներով:

Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան…

Հայաստանի մարմնամարզության ընտրանին ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում

Հունվարի 19, 2024
Սպորտային լուրեր

Աշխարհի գավաթի առաջին և երկրորդ փուլերին նախապատրաստվող Հայաստանի մարմնամարզության ընտրանին երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:

Մարմնամարզության ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հավաքը կմեկնարկի հունվարի 30-ին և կտևի մինչև փետրվարի 30-ը:

Աշխարհի գավաթի առաջին փուլը տեղի կունենա փետրվարի 13-19-ը՝ Կահիրեում, իսկ երկրորդ փուլը՝ փետրվարի 20-26-ը՝ Կոտբուսում:

Նշենք, որ Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են «Փարիզ-2024»-ի…

Ծանրամարտի ԵԱ. հայտնի են Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների կազմերը

Հունվարի 18, 2024
Սպորտային լուրեր

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների գլխավոր մարզիչներն ընտրել են այն մարզիկներին, որոնք կնախապատրաստվեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ նախաօլիմպիական վերջին կարևոր ստուգատեսին պատրաստվելու համար հայտավորվել են հետևյալ ծանրորդները՝ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (96 կգ), Գարիկ Կարապետյան, Սամվել…

Հայ լողորդները «Փարիզ-2024»-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն Դոհայում

Հունվարի 17, 2024
Սպորտային լուրեր

Փետրվարի 2-ից 18-ը Դոհայում կկայանա Լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն…

Հայաստանի շախմատի առաջնություն. տղամարդկանց պայքարում արդեն միանձնյա առաջատար կա

Հունվարի 17, 2024
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները, որոնք մեկնարկել են հունվարի 12-ից:

5-րդ տուրից հետո տղամարդկանց պայքարում արդեն միանձնյա առաջատար կա: Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով հաղթել է Արթուր Դավթյանին ու 4 միավորով գլխավորել աղյուսակը: 2-րդ և 3-րդ տեղում 3.5-ական միավորով ընթանում են Մանուել…

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ամփոփել է 2023 թվականը

Հունվարի 15, 2024
Սպորտային լուրեր

Հունվարի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի կողմից կազմակերպվող ամենամյա ամփոփիչ հաշվետվությունը, որի ընթացքում նաև մրցանակաբաշխություն է կայացել:

Հանդիպումը կայացել է ՀՊՏՀ Տեմպուսի սրահում: Ներկա է եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը: Հաշվետվությանը մասնակցել են ՀՀ…

Թիմային ոսկե և բրոնզե մեդալներ՝ հրաձգության Գրան Պրիից

Հունվարի 15, 2024
Սպորտային լուրեր

Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած Գրան Պրիում հաջող են հանդես եկել և թիմային մեդալներ են նվաճել հայ հրաձիգները:

10 մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում Հայաստանը ներկայացված է եղել երկու զույգով: Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը եզրափակչում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին ու ոսկե մեդալ նվաճել: Նարե Գաբրիելյան-Գևորգ Մելքոնյան զույգը բրոնզե մեդալ է նվաճել:

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: