ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Հունվարի 22, 2024
Սպորտային լուրեր

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունների փակման արարողությունը:

Տղամարդկանց առաջնությունում կարիերայի ընթացքում 2-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճել է Ռոբերտ Հովհաննիսյանը: Անցկացրած 9 պարտիաներում նա վաստակել է 9 հնարավորից 6 միավոր: Գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են հավասար՝ 5.5-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր է դարձել Մանուել Պետրոսյանը: Զավեն Անդրիասյանը եզրափակել է եռյակը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը, որը մի քանի տուր գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, հայտնվել է 4-րդ հորիզոնականում:

Կանանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճել է միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր: Նշենք, որ սա Գաբոյանի կարիերայում 3-րդ չեմպիոնությունն է:

Արծաթե մեդալի է արժանացել ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Ավետիսյանը, որը վաստակել էր 7 միավոր: 5.5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Միլենա Գասպարյանը: Հիշեցնենք, որ գրոսմայստեր Մարիա Գևորգյանն առաջնության ավարտից 2 տուր առաջ առողջական խնդիրների պատճառով դադարեցրել էր պայքարը:

Առաջնություններում չեմպիոնությունները Ռոբերտ Հովհաննիսյանին և Սուսաննա Գաբոյանին իրավունք են տվել հանդես գալու Հայաստանի հավաքականում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Հաղորդակցությունը որպես հարաբերությունների կառուցման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Կրթական միջավայրում հաղորդակցությունը պարզապես տեղեկատվության փոխանցում չէ․ այն հարաբերությունների ստեղծման, վստահության ձևավորման և համագործակցության ամրապնդման հիմնական գործոններից է: Ուսուցիչ–աշակերտ, ուսուցիչ–ծնող և գործընկերային հաղորդակցությունը մեծապես ազդում է կրթության որակի և դասարանի…

  • ՈՒՀՁ դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    https://docs.google.com/document/d/14GQpAwXvQKm6yGZqweSDtkGHQaO2YFwz/edit?usp=sharing&ouid=115980320825047043399&rtpof=true&sd=true Տվյալ դասապլանով իրականացված դասի արդյունքում արժանացել եմ <<Լավագույն ուսուցչի>> կոչմանը: Եթե հետաքրքրեց դասի կառուցվածքը, փուլերը և մեթոդները սիրով կպատասխանեմ:

  • Առաջին դասարանցիների ադապտացիան դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Լիլիթ 2020

    Առաջին դասարանցիների ադապտացիան (հարմարվումը) դպրոցական կյանքին թերևս ամենահուզական և բարդ փուլն է թե՛ երեխայի, թե՛ ծնողի, և թե՛ դասվարի համար: Սա միայն գիտելիք ստանալու սկիզբը չէ, այլ կենսակերպի կտրուկ փոփոխություն:…

  • Պատմական ծաղրանկարը որպես քննադատական մտածողության զարգացման միջոց պատմության դասերին

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Պատմական ծաղրանկարի ստեղծումը արդյունավետ միջոց է պատմական համատեքստն ավելի խորը հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու հմտություններ զարգացնելու համար: Պատմական ծաղրանկարը պարզապես զվարճալի նկար չէ, այլ առաջնային աղբյուր, որն օգնում է աշակերտին.…

  • Ինչպե՞ս դարձնել պատմության դասը կենդանի լրատվություն

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    Գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որն իմ դասարանում միշտ բացառիկ աշխուժություն է ստեղծում: Խոսքը «Պատմական լուրերի պաստառի» մասին է: Սա պարզապես թղթի վրա գրել չէ, այլ անցյալի ու ներկայի…