ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Հանրապետական մարզական խաղեր՝ 63 տարեկանից բարձր անձանց համար

Հունվարի 22, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տարեց բնակչության առողջության ամրապնդման, նրանց շրջանում սպորտի մասսայականացման և առողջ կենսակերպի գաղափարների արմատավորման նպատակով այս տարի անցկացնելու է «Տարեցների հանրապետական խաղեր» մրցույթը:

Մրցույթը կկայանա օգոստոս-հոկտեմբեր ամիսներին և կանցկացվի երեք փուլով՝ համայնքային, մարզային և հանրապետական: Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր այն անձինք, որոնք ունեն բժշկի թույլտվություն:

Մարզառազմական խաղեր են անցկացվելու նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար

Հունվարի 22, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի 11.01.2021…

Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ

Հունվարի 22, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելու նպատակով այս տարվա մարտին անցկացնելու է հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 19 հունվարի 2021 թ. 37-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն…

Հաշմանդամային սպորտին հատկացվող գումարն ավելի քան եռապատկվել է

Հունվարի 20, 2021
Սպորտային լուրեր

2021 թվականի ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային (ադապտիվ) սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է: 2020 թվականին ադապտիվ սպորտին հատկացվել է շուրջ 29 միլիոն դրամ, իսկ այս տարի աջակցության գումարն ավելի քան եռապատկվել է և կազմելու է շուրջ 104 միլիոն դրամ:

Դրանից զատ՝ ավելացել է շահառու կազմակերպությունների թիվը.…

Հայտնի են դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլի մրցանակակիրները

Հունվարի 19, 2021
Սպորտային լուրեր

Հունվարի 17-18-ը Աշոցքում կայացել է դահուկավազքի Հայաստանի առաջնության առաջին փուլը, որն ընդգրկված է Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցանկում: Մեդալներ են խաղարկվել դասական և ազատ ոճերի տղամարդկանց 10 և կանանց 5 կմ մրցատարածություններում: Երկու մրցաձևերում էլ մեդալակիր են դարձել նույն մարզիկները:

 

 

5 կմ դասական ոճ, կանայք

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող մարզիկներին

Հունվարի 18, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Ծաղկաձորի մարզահամալիր, որտեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում ՀՀ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ու բռնցքամարտի հավաքականները։ Նախարարի տեղակալը, Ծաղկաձորի մարզահամալիրում հետևելով մրցաշրջան 2021-ին նախապատրաստվող հավաքականների մարզումներին, ընդգծել է դրանք հնարավորինս արդյունավետ անցկացնելու կարևորությունը, քանի որ Օլիմպիական խաղերին շատ…

Վազգեն Թևանյանը՝ Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր

Դեկտեմբերի 21, 2020
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ) դարձել է Աշխարհի գավաթի անհատական խաղարկության ոսկե մեդալակիր։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում Թևանյանը գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և 9։1 հաշվով հաղթանակ տոնել։ Այս քաշային կարգում բրոնզե մեդալներ են նվաճել Գոռ Հովհաննիսյանը (Ուկրաինա) և ադրբեջանցի Հաջի Ալիևը, որը հրաժարվել է մասնակցել…

Աշխարհի գավաթ. Արսեն Հարությունյանը` արծաթե մեդալակիր, Արման Անդրեասյանը՝ բրոնզե

Դեկտեմբերի 18, 2020
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության մրցումային 6-րդ օրը հայ ըմբիշները 2 մեդալ են նվաճել. Արսեն Հարությունյանը (57 կգ) դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արման Անդրեասյանը (70 կգ)՝ բրոնզե:

Ոսկե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 0:10 հաշվով պարտվել է աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուևին (Ռուսաստան): 2019 թվականի Եվրոպայի…

Աշխարհի գավաթ. Արսեն Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Դեկտեմբերի 17, 2020
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը, ով Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ մեկնել էր առաջնագիծ, դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակիչ:

2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոնը 57 կգ քաշային կարգում պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 7:0 հաշվով վստահ հաղթանակ է տոնել Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչի…

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

Դեկտեմբերի 17, 2020
Սպորտային լուրեր

Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ:

Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝