Ծաղկաձորում համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը:
Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ:
Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝
Համառ պայքարում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Աշտարակի թիվ 4 և Երևանի թիվ 35 դպրոցները:
Հավելենք, որ 1/4-րդ եզրափակիչ փուլը չհաղթահարած թիմերի անդամները միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ մրցելու հնարավորություն են ստացել:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն