ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը

Հունիսի 23, 2021
Սպորտային լուրեր

Առավոտ կանուխ վերկացից մինչև կրակային պատրաստություն, ռազմարվեստի պատմության ուսուցումից մինչև վրանային պայմաններում գործնական հմտությունների ձեռքբերում. առաջիկա օրերն աշակերտները կանցկացնեն զինվորական առօրյային և կարգուկանոնին համապատասխան:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից ստացած գիտելիքները գործնական ճանապարհով ամրապնդելու և դրանց համապատասխան կարողություններն ու հմտությունները զարգացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում…

Մարզական կոչումներ՝ մարզաշխարհի 32 ներկայացուցչի

Հունիսի 23, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների:

Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ,…

Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հունիսի 23, 2021
Սպորտային լուրեր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումներում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ: Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի առաջատար ձյուդոիստ, 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ քաշային կարգ) ուղեգիրը:

Ֆերդինանդ Կարապետյանն առաջիկա Օլիմպիական խաղերում Հայաստանի 14-րդ ներկայացուցիչն է: Ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը…

Հայ աթլետները 9-րդն են Եվրոպայի թիմային առաջնությունում

Հունիսի 21, 2021
Սպորտային լուրեր

Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները:

Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել եռացատկում՝ գրանցելով 16.77 մ արդյունք: Կանանց եռացատկում Հայաստանի գործող չեմպիոն և ռեկորդակիր Յանա Սարգսյանը 12.68 մ…

ՀՖԿՍՊԻ-ում բացվել է արհեստական ժայռապատ

Հունիսի 21, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է արհեստական ժայռապատ՝ նախատեսված փրկարարների և արկածային տուրիզմի սիրահարների համար:

Ժայռապատն իր տեսակով ոլորտում մեծ պահանջ ունի, իսկ ՀՖԿՍՊԻ-ում կրթական ծրագրի անհրաժեշտ բաղադրիչներից է։ Աշխատանքներ են իրականացվում հատուկ կարիք ունեցող մարդկանց համար ևս ժայռապատը հասանելի դարձնելու ուղղությամբ։

Ժայռապատի բացման արարողության շրջանակում ՀՖԿՍՊԻ…

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նորաբաց սպորտային բժշկության բաժանմունքում մարզիկները կստանան անվճար բուժօգնություն

Հունիսի 18, 2021
Սպորտային լուրեր

Այսուհետ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կգործի սպորտային բժշկության ծառայությունների առանձնացված բաժանմունք՝ նախատեսված բոլոր մարզաձևերի ՀՀ պատանեկան, երիտասարդական և ազգային հավաքականների ներկայացուցիչների համար:

Այսօր տեղի է ունեցել բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար…

Տոկիո-2020. Ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

Հունիսի 16, 2021
Սպորտային լուրեր

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը 8-րդն է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական…

Կարեն Գիլոյանն ընդունել է MMA-ի մարզիկ Վարշամ Գևորգյանին

Հունիսի 15, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ առաջիկա մենամարտի նախապատրաստությունից: Մենամարտը նախատեսված է Ալմաթիում (Ղազախստան) հունիսի 25-ին կայանալիք MMA-ի պրոֆեսիոնալ…

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Հունիսի 14, 2021
Սպորտային լուրեր

Հրաձգության միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Էլմիրա Կարապետյանի (անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան) մասնակցությունը Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:

Կարապետյանն ուղեգիրը նվաճել է Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնության արդյունքների վերջնահաշվարկով՝ ատրճանակ, 10 մետր մրցաձևում: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում հայ մարզուհին 70 մասնակիցների պայքարում 575 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և դուրս եկել…

Մարզային ենթակառուցվածքների զարգացումը՝ ուշադրության կենտրոնում. Կ. Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ

Հունիսի 14, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ:…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: