ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Պարզաբանում

Հուլիսի 24, 2020
Պաշտոնական

Հանրակրթության հայոց լեզու և գրականություն առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։

Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր…

Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավը կհանգրվանի Հայաստանի ազգային պատկերասրահում

Հուլիսի 23, 2020
Մշակութային լուրեր

Արթիկի քաղաքապետի տեղակալ Բորիս Ավագյանն իր ընտանեկան հավաքածուից Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրել հայ նշանավոր նկարիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» (1910 թ.) կտավը։ Նվիրատուն այն ժառանգել է իր պապից՝ հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Ավագյանից։

Հուլիսի 23-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում նվիրատվության արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի…

Դրական միավոր ստացած դիմորդներին առաջարկվում է առանց քննության ընդունվել բուհ` հեռակա

Հուլիսի 23, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն այսօր հանդիպում է ունեցել բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների ներկայացուցիչներին։

Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության մոտեցումը՝ Գ․ Թամրազյանը նշել է, որ դրական միավորներ ստացած դիմորդները կարող են մասնակցել բուհերի թափուր…

«STARMUS» փառատոնը գալիս է Հայաստան. այն միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները

Հուլիսի 22, 2020
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր Պաշտոնական

2021 թվականի սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները: Այս մասին ազդարարվել է այսօր` «STARMUS FESTIVAL 2021» ծրագրի մեկնարկին նվիրված առցանց միջոցառմանը, որի ընթացքում ողջույնի…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Բռնցքամարտի միջազգային օրվա առթիվ

Հուլիսի 22, 2020
Սպորտային լուրեր

Հուլիսի 22-ը Բռնցքամարտի միջազգային օրն է։ Ի նշանավորում 2017 թվականի այդ օրը բռնցքամարտով մասսայական մարզվողների ռեկորդային թվի` Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան հուլիսի 22-ը հռչակել է մարզաձևի միջազգային օր, այն նաև գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։

Շնորհավորում եմ բռնցքամարտի հայկական ընտանիքին՝ մարզիկներին, մարզիչներին և մարզաձևի երկրպագուներին: Մեր բռնցքամարտիկները մշտապես բարձր են պահել…

Ոչ պետական դպրոցները կստեղծեն միություն

Հուլիսի 22, 2020
Պաշտոնական

Հայաստանում գործող ոչ պետական 22 դպրոցներ նախատեսում են ստեղծել իրենց շահերն ու միասնական մոտեցումը ներկայացնող միություն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդունել է այդ դպրոցների մոտ մեկ տասնյակ ներկայացուցիչների։

Նախարարի տեղակալը, ողջունելով միություն ստեղծելու նախաձեռնությունը, վստահեցրել է, որ նախարարությունը կանի առավելագույնը՝ արդյունավետ…

Համահայկական առցանց կրթական նախագիծ՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 145- ամյակին

Հուլիսի 21, 2020
Մշակութային լուրեր

Ա. Իսահակյանի տուն-թանգարանն իրականացնում է համահայկական առցանց կրթական ծրագիր՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 145- ամյակին: Ծրագիրն անցկացվում է Հայաստանում և սփյուռքում բնակվող բոլոր տարիքի անձանց համար:

Մասնակիցները պետք է այցելեն իրենց տարածքում գտնվող որևէ հայտնի և անհայտ, պատմական հուշարձան, ուսումնասիրեն դրա պատմությունը, կատարեն տեսա-ֆոտո նկարահանումներ` հեռախոսով /կամ նախընտրած տեխնիկայով/, շրջայց…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Հուլիսի 21, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորված պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը և Արայիկ Խզմալյանը:

Հանդիպման սկզբում նախարար Ա.Հարությունյանը հայտնել է, որ անցած օրն…

Մեկնարկել է ուսումնարաններ և քոլեջներ դիմում-հայտերի ընդունման գործընթացը

Հուլիսի 20, 2020
Պաշտոնական

Այսօրվանից մեկնարկել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտերի ընդունման գործընթացը, որն այս տարի անցկացվում է առցանց՝ dimord.emis.am հարթակում։
Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն այսօրվանից էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում.
-Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15-ը ներառյալ,…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Շախմատի համաշխարհային օրվա առթիվ

Հուլիսի 20, 2020
Սպորտային լուրեր

Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:
Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ թե նրանց ֆիզիկական ուժն ու մարմնամարզական հմտությունները, այլ մտքի կարողություններն ու ճկունությունը։